07.18.2018
USD-480.37   EUR-563.47   RUB-7.69  

Անդրեյ Սինյակով. «Մենք հավատում ենք, որ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը (Ագարակի ՊՄԿ) «բախտավոր» աստղի տակ է ծնվել»

Անդրեյ Սինյակով. «Մենք հավատում ենք, որ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը (Ագարակի ՊՄԿ) «բախտավոր» աստղի տակ է ծնվել»

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը Հայաստանի Հանրապետության հանքային արդյունաբերության համար առանցքային նշանակություն ունեցող ձեռնարկություններից մեկն է։ 2009 թվականից կոմբինատը հանդիսանում է «ԳեոՊրոՄայնինգ» դիվերսիֆիկացված միջազգային ընկերությունների խմբի կարեւոր ակտիվներից, որին պատկանում են նաեւ ՀՀ Սոթքի ոսկու հանքը եւ Արարատի ոսկու վերամշակման ֆաբրիկան։ 2017 թվականից կոմբինատում սկսվեց տեխնիկական վերազինման, արտադրության նորացման, արտադրական հզորությունների ընդլայման եւ արտադրության վերազինման մասշտաբային աշխատանքների նոր փուլը, ինչը միջազգային գնային ոչ այնքան բարենպաստ կոնյուկտուրայի պայմաններում հնարավորություններ է ստեղծում ոչ միայն ձեռնարկության անխափան աշխատանքի համար, այլեւ այն դարձնում է հուսալի գործատու։ Ձեռնարկությունը կայունորեն իր ավանդն է ներդնում տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման գործում։ Ձեռնարկության խնդիրների եւ ապագա ծրագրերի մասին պատմում է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Անդրեյ Սինյակովը։  

                                                                ***

Անդրեյ Անատոլիի Սինյակով. «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի տնօրեն 2017 թվականի հունվար ամսից։ Տեխնիկական գիտությունների թեկնածու, լեռնային ինժեներ, տնտեսագետ, ավարտել է Ներյունգրի քաղաքի (Յակուտիա) Յակուտսկի պետական համալսարանի մասնաճյուղ հանդիսացող Տեխնիկական ինստիտուտը «Բաց լեռնային աշխատանքներ եւ կիրառական ինֆորմատիկան էկոնոմիկայում» մասնագիտություններով։ 1997-2011 թվականների ընթացքում անցել է էքսկավատորի մեքենավարի օգնականից մինչեւ «Յակուտուգլ» ԲԲԸ տեխնիկական տնօրենի տեղակալի աշխատանքային ուղին։ 2011-2014 թվականներին աշխատել է «Տիմիր» ՓԲԸ-ում, որը Յակուտիայում զբաղվում է երկաթի հանքաքարի արդյունահանմամբ, գլխավոր ինժեների տեղակալ՝ տեխնիկական վարչության ղեկավար։ 2014 թվականին աշխատել է լեռնային եւ շինարարական տեխնիկայի վաճառքով զբաղվող «Տեխստրոյկոնտրակտ» ՍՊԸ-ի տնօրեն։ 2014-ից մինչեւ 2016 թվականները աշխատել է որպես Յակուտիայի արդյունաբերության նախարարի տեղակալ։

                                                             ***

- Պարոն Սինյակով, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում իրականացվում է հզորությունների ընդլայնման խոշոր ներդրումային ծրագիր։ Համաձայն ծրագրի, մի քանի տարիների ընթացքում կոմբինատի տեխնիկական վերազինման նպատակով զգալի միջոցներ պետք է ներդրվեն նորացնելու համար այնպիսի արտադրական պրոցեսներ, ինչպիսիք են ֆլոտացիան, մանրացումը։ Կոմբինատը պետք է ընդլայնի արտադրությունը եւ ավելացնի աշխատատեղերի քանակը։ Որո՞նք են ծրագրի իրականացման ժամկետները, եւ ո՞ր փուլում է այն այսօր գտնվում։ 

- Եթե հակիրճ ներկայացնեմ, ապա «Ագարակի ՊՄԿ» ՓԲԸ զարգացման ստրատեգիայի շրջանակում պլանավորվում է մոտ ապագայում, առաջին հերթին, հարստացման ֆաբրիկայի արտադրական հզորություններն ավելացնել 3,5 մլն տոննայից մինչեւ 4,1-4,5 մլն տոննա հանքաքարի տարեկան վերամշակում։ Այսօր պայմանագրեր են կնքվում նախագծային ինստիտուտների հետ տեխնիկական նախագծի մշակման, անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման ուղղությամբ։ 

- Այնուամենայնիվ, որքանով կավելանա Ագարակի ՊՄԿ արտադրական հզորությունը։ Որքանո՞վ կավելանա ֆաբրիկայի արտադրողականության արդյունավետությունը։ Արդյո՞ք ընկերությունը 2017թվականի արդյունքներով հասել է 3,5 մլն տոննա պլանային ցուցանիշին։ Ընկերությունը, ե՞րբ կկարողանա հասնել պլանավորված 6 մլն տոննա արտադրողականությանը, եւ շահութաբերության ինչպիսի՞ մակարդակի կհասնի այդ դեպքում։  

- 2017 թվականը, ընդհանուր առմամբ, արդյունավետ էր Ագարակի ՊՄԿ-ի համար, չնայած 2015-2016 թվականների ճգնաժամային երեւույթների արձագանքներին։ Առաջին կիսամյակում մենք անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկեցինք ունեցած սարքավորումները վերանորոգելու ուղղությամբ, իսկ մայիս ամսին սկսեցինք տեխնիկական վերազինման ծրագրի իրականացումը։ Ձեռք ենք բերել 13 միավոր МТ-86 ինքնաթափեր, թրթուրավոր բուլդոզեր «Շանտույ» SD-32 եւ երկու PC-400 «Կոմացու» էքսկավատոր։ Ընդհանուր առմամբ՝ ձեռքբերված սարքավորումների գումարը կազմում է ավելի քան 2.5 մլն ԱՄՆ դոլար։ Իրականացված աշխատանքների արդյունքում 2017 թվականի կեսից սկսվեց արտադրության աճը։ Այժմ կոմբինատի առջեւ դրված է 4,1- 4,5 մլն տոննա հանքաքարի վերամշակման ծավալին հասնելը մինչեւ 2019 թվականը, այնուհետեւ երկարաժամկետ հեռանկարում մինչեւ 6 մլն տոննա ծավալին։ Նշեմ, որ 4,1- 4,5 մլն տոննա հանքաքարի վերամշակման ծավալը թույլ կտա իջեցնել տեսակարար ինքնարժեքը մինչեւ այն մակարդակը, որի դեպքում Ագարակի ՊՄԿ-ն կարող է շահութաբեր մնալ նույնիսկ մետաղի շատ ցածր գնի դեպքում, ինչպիսին 2015-2016 թվականներին էր։

- Ինչպիսի՞ք են 2017 թվականին Ագարակի ՊՄԿ աշխատանքի ֆինանսական արդյունքները եւ միջին հեռանկարային ծրագրերը։  

- 2017 թվականի ֆինանսական արդյունքները շատ ավելի նշանակալից էին, քան նախորդ 2015-2016 թվականներին։ 2018 թվականին ձգտելու ենք առավել դրական արդյունքների։ ֆինանսական ուղղությամբ զարգացման հիմնական ուղղություններն են՝ վարկային բեռի փոքրացումը փոխառու միջոցների՝ սեփական կապիտալի նկատմամբ հարաբերության նվազեցմամբ, ֆինանսական ծախսերի նվազեցումը՝ պորտֆելում ցածր տոկոսադրույքով վարկերի ավելացման հաշվին, ինչպես նաեւ հիմնական մատակարարներից արտոնյալ վարկային ժամանակահատվածներ ստանալու միջոցով, երկարաձգելով հումքի եւ նյութերի դիմաց պարտավորությունների վճարումը։ Մենք կարծում ենք, որ Ագարակի ՊՄԿ-ի ֆինանսական դրության բարելավումը հաշվի առնելով, նշված ծրագրերը լիովին իրականանալի են։

- Ինչպե՞ս եք Դուք վերաբերում Բրիտանական միջազգային նախաձեռնությանը EITI (Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը), որին միացել է նաեւ Հայաստանը։

- Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը միջազգային ստանդարտ է, որը ենթադրում է նավթի, գազի, հանքային ռեսուրսների արդյունահանման սեկտորների թափանցիկ կառավարում։ Բնական ռեսուրսները պատկանում են երկրի քաղաքացիներին։ Այդ ռեսուրսների արդյունահանումը նպաստում է տնտեսական եւ սոցիալական զարգացմանը։ Սակայն, բնական ռեսուրսների վատ կառավարումը հաճախ հանգեցնում է կոռուպցիայի եւ կոնֆլիկտների։ Որպեսզի բնական ռեսուրսները պատկանեն Հայաստանի բոլոր քաղաքացիներին հարկավոր է, որ հասարակությունը կարողանա վերահսկել, թե ինչպես են օգտագործվում երկրի հարստությունները, համաձայն ՀՀ օրենսդրության։ ԱՃԹՆ ստանդարտը ենթադրում է, առաջին հերթին, ֆինանսական հաշվետվությունների հասանելիություն հասարակության համար, ինչպես արդյունահանող ճյուղի, այնպես էլ պետության կողմից ստացված եկամուտների վերաբերյալ։ Անկասկած, հասարակությունը պետք է տեղեկացված լինի արդյունահանող ձեռնարկությունների հարկային եւ սոցիալական պատասխանատվությունների վերաբերյալ։ Այնպես որ, ես միանգամայն դրական եմ վերաբերվում ԱՃԹՆ-ին։ 

- Ագարակի ՊՄԿ-ն մոնոարտադրական ձեռնարկություն է։ Ինչպիսի՞ սոցիալական միջոցառումներ է ընկերությունն իրականացնում Մեղրու եւ Ագարակի համայնքներում։ Որքանո՞վ եք ներթափանցել քաղաքի հասարակական կյանքին, եւ ինչպիսի՞ն է Ձեզ համար Հայաստանի արեւաշատ հարավը հյուսիսային Յակուտիայից հետո։

- Յակուտիայի հետ կապված է իմ կյանքի մեծ մասը, ես այնտեղ ծնվել եմ, սովորել, ամուսնացել, անցել էքսկավատորի մեքենավարի օգնականից մինչեւ Յակուտիայի արդյունաբերության նախարարի օգնականի աշխատանքային ուղին։ Այժմ, ճակատագիրն ինձ բերել է այս բարեբեր երկիրը՝ Հայաստան։ Այստեղ ինձ շատ է դուր գալիս, այստեղի մարդիկ սքանչելի են, աշխատասեր, բարեսիրտ եւ հյուրասեր։ Եղանակը մեղմ է, աշխատանքս հետաքրքիր։ Ես մտադիր եմ այստեղ երկար աշխատել, որպեսզի իմ գիտելիքները, հմտությունները, տեղի բնակիչների հետ, օգտագործեմ կոմբինատում եւ Ագարակում կյանքի կոչելու  «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության բոլոր նախագծերը։ 

- 2018 թվականին լրանում է կոմբինատի գործարկման 55-ամյակը։ Ինչպե՞ս է ընկերությունը նախատեսում նշել այդ հոբելյանը։ 

- Այո, 2018 թվականի մայիսին լրանում է մեր ձեռնարկության գործարկման 55-ամյակը։ Ձեռնարկությունը զարգացման երկար ճանապարհ է անցել, սակայն, անկասկած դեռ անելիքներ շատ կան։ Մենք հավատում ենք, որ Ագարակի ՊՄԿ-ն «բախտավոր» աստղի տակ է ծնվել, այն այսօր ոչ միայն աշխատում է, այլեւ աշխատանքին զուգահեռ նորացվում, իսկ մոտ ապագայում հասնելու ենք նաեւ արտադրողականության ավելացման, ինչը, բնականաբար, կնպաստի ոչ միայն աշխատատեղերի ավելացմանը, այլեւ Մեղրի համայնքի սոցիալական ծրագրերի համար նախատեսվող ֆինանսավորման ավելացմանը։ Այսօրվա դրությամբ «Ագարակի ՊՄԿ» ՓԲԸ աշխատողների թիվը հասնում է 996-ի։ Նորացման ծրագրի եւ արտադրական հզորությունների ընդլայնման շնորհիվ ենթադրվում է, որ կավելանա եւս 50-ից ոչ պակաս աշխատատեղ։

Ընկերությունը նախատեսում է մայիսի վերջին անցկացնել մի շարք տոնական միջոցառումներ՝ նվիրված հոբելյանական տարեթվին։ Գաղտնիքներ չբացեմ, բայց ասեմ, որ մեր քաղաքի, կոմբինատի աշխատողների եւ վետերանների համար ուրախ ավանդական տոն կկազմակերպենք։  


 Андрей Синяков: "Мы верим, что АММК "родился" под счастливой звездой"

Агаракский медно-молибденовый комбинат (АММК) – одно из ключевых предприятий горнодобывающей промышленности Армении. С 2009 года комбинат является важным активом диверсифицированной международной группы компаний GeoProMining (GPM), владеющей также Сотским золотоносным месторождением и Араратской золотоизвлекательной фабрикой. С 2017 года на комбинате началась реализация нового этапа масштабных работ по дальнейшей модернизации, техническому перевооружению, расширению производственных мощностей и росту производительности, которые должны привести не только к бесперебойной работе самого предприятия в условиях не совсем благоприятной международной ценовой конъюнктуры, но и к усилению позиций предприятия в качестве надежного работодателя, вносящего существенную лепту в социально-экономическое развитие региона. О задачах предприятия и планах на будущее рассказал гендиректор АММК Андрей Синяков.

                                                              ***

Андрей Анатольевич Синяков- Генеральный директор ЗАО «Агаракский медно-молибденовый комбинат» с января 2017 г. Кандидат технических наук. Горный инженер, информатик-экономист, окончил Технический институт (филиал) Якутского государственного университета в г.Нерюнгри, Республика Саха (Якутия), по специальностям «Открытые горные работы» и «Прикладная информатика в экономике». В период 1997 - 2011 гг. прошел путь от помощника машиниста экскаватора, до заместителя технического директора – Начальника управления перспективного развития, технологии и развития горных работ в ОАО ХК «Якутуголь». Работал в 2011 – 2014 гг.заместителем главного инженера – Руководителем технического управления ЗАО «ГМК «Тимир», занимающимся добычей железной руды в Якутии, в 2014 стал директором ООО «Техстройконтракт» по продаже и аренде горной и строительной техники. С 2014 по 2016 гг. работал заместителем министра промышленности Республики Саха (Якутия).          

                                                            ***

- Андрей Анатольевич, на АММК реализуется крупная инвестиционная программа по расширению мощностей. Согласно программе, в течение нескольких лет должны быть вложены существенные инвестиции в техническое переоснащение комбината,модернизации таких процессов как флотация, измельчение. Комбинат должен расширить производство и увеличить рабочие места. Каковы сроки реализации программы и на какой стадии вы находитесь сегодня?

- Если коротко, то в рамках стратегии развития ЗАО «АММК» планируется в ближайшей перспективе увеличение производственных мощностей, в первую очередь, обогатительной фабрики с 3,5 млн.тонн до 4,1-4,5 млн.тонн переработки руды в год. Сегодня заключены договора с проектными институтами по разработке Технического проекта и прорабатываются вопросы по поставке необходимого оборудования.

- И все же, насколько увеличится производственная мощность АММК? Насколько увеличится эффективность выработки на фабрике? Вышла ли компания по результатам 2017 года на плановый показатель в 3,5 млн.тонн руды? Когда компания выйдет на запланированные 6 млн.тонн? До какого уровня рентабельности  таком случае будет удастся выйти предприятию? 

- 2017 год для АММК в целом был продуктивным, даже невзирая на отголоски кризисных явлений 2015-2016 годов. В первом полугодии нами были проведены необходимые мероприятия по ремонту имеющегося оборудования, восстановлению его парка, в мае начали реализовывать программу технического перевооружения. Были приобретены 13 единиц самосвалов МТ-86, гусеничный бульдозер "Шантуй"SD-32 и два экскаватора"Комацу"PC-400.В целом приобретено оборудования на сумму более 2.5 млн. долларов США. В результате проведенной работы с середины 2017 года начался рост объемов производства. Теперь перед комбинатом стоит задача выйти на уровень по переработке руды в объеме 4,1- 4,5 млн. тонн в 2019 году и в долгосрочной перспективе до 6 млн. тонн. Отмечу, что выход на объем переработки в 4,1-4,5 млн.тонн в год позволит АММК снизить удельную себестоимость до такого уровня, при котором АММК может оставаться рентабельной даже при очень низких ценах на металлы, как скажем были в 2015- 2016 годах.

- Каковы финансовые результаты работы АММК за 2017 год и планы на среднесрочную перспективу?

- Финансовые результаты были в 2017 были намного лучше, чем результаты за предыдущие 2015-2016 гг. В 2018 году мы будем стремиться к еще более положительными результатам.Основные направления развития в финансовом плане: уменьшить кредитную нагрузку за счет уменьшения соотношения заемных средств к собственному капиталу; уменьшить финансовые расходы за счет увеличения в портфеле кредитов с низкими процентными ставками, а также получения льготных кредитных периодов от основных поставщиков с отсрочками платежей по закупке сырья и материалов. Считаем, что с учетом улучшения финансового состояния АММК, данные планы осуществимы.  

- Как вы относитесь к британской международной инициативе EITI (Инициатива прозрачности в добывающих отраслях – Ред.), к которой присоединяется Армения?

- Инициатива Прозрачности в Добывающих Отраслях (ИПДО) – это общемировой стандарт,который способствует открытому управлению и подотчетности в секторах нефтяных, газовых и минеральных ресурсов.Природные ресурсы принадлежат гражданам страны.Добыча этих ресурсов может приводить к экономическому росту исоциальному развитию.Однако плохое управление природными ресурсами часто приводило к коррупции и конфликтам. Для того,чтобы природные ресурсы приносили выгоду всем гражданам Армении,необходима более высокая открытость и контрольобщественности за тем, как используется богатство добывающего сектора страны, в соответствии с законодательством РА.Стандарт ИПДО подразумевает под собой, в первую очередь, доступность общественности к финансовой отчетности,как добывающей отрасли, так и к отчетности государства о полученных доходах от данной сферы.Несомненно, общественность должна быть информирована о реальной налоговой и социальной нагрузке добывающих предприятий. Так что я отношусь к инициативе вполне положительно.

- АММК является монопроизводственным предприятием. Какие социальные мероприятия реализовывает компания в общиныхМегри и Агарак? Насколько Вам удалось влиться в общественную жизнь города и как Вам солнечный юг Армении после северной Якутии?

- С Якутией связана большая часть моей жизни,я там родился, учился,женился, прошел путь от помощника машиниста экскаватора до заместителя министра промышленности Республики Саха(Якутия).Сейчас, волею судьбы, приехал в этот благодатный край - Республику Армения. Мне здесь очень нравиться, здесь замечательные, трудолюбивые, отзывчивые и гостеприимные люди. Мягкий климат и очень интересная работа.Поэтому решил для себя остаться здесь надолго, чтобы приложить все свои знания, умения,навыки для претворения в жизнь на комбинате и в г.Агарак совместно с местными жителями всех проектов компании "Геопромайнинг".

 - В 2018 году АММК  исполняется 55-летие со дня запуска комбината. Как компания планирует отметить юбилей?

- Да, в мае 2018 года исполняется 55 лет со дня запуска нашего предприятия. Пройден большой путь, предприятие работает, но несомненно предстоит сделать еще многое. Мы верим, что АММК «родился» под счастливой звездой и на сегодняшний день предприятие не только работает, но и модернизируется, а в скором будущем будет увеличение производительности, что естественным образом отразится, как на увеличении рабочих мест, так и на росте финансирования программ социальную ответственность предприятия перед Мегринской общинной. По состоянию на сегодняшний день численность работников ЗАО "АММК" составляет 996 человек. За счет модернизации и увеличения производственных мощностей предполагается открыть дополнительно не менее 50 рабочих мест.

Компания планирует в конце мая ряд праздничных мероприятий в честь этой знаменательной даты. Не будем раскрывать секреты, организуем традиционно хороший праздник для нашего родного города, дорогих сотрудников и ветеранов нашего комбината.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: