Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. Կապանի հիվանդանոցում 7-ամյա երեխային վիրահատարանից կապտուկներով դուրս են բերել եւ մայրիկին ասել, որ անդաստիարակ երեխա ունի

Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. Կապանի հիվանդանոցում 7-ամյա երեխային վիրահատարանից կապտուկներով դուրս են բերել եւ մայրիկին ասել, որ անդաստիարակ երեխա ունի

Ապրիլի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: 

Վայոց Ձորի մարզի Արփի գյուղի բնակչուհի Նարինե Խաչատրյանն իր որդուն՝ 7-ամյա Վովա Խաչատրյանին, տարել է Կապանի բժշկական կենտրոն՝ արդեն պայմանավորված վիրահատությունը կատարելու, սակայն վիրահատարանից կես ժամ հետո երեխային՝ դեմքի շրջանում կապկտուկներով, դուրս են բերել բժիշկները եւ ասել, որ անդաստիարակ երեխա ունի, եւ չի թողնում սկսեն վիրահատությունը:

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում Ն. Խաչատրյանը ասաց.

«Երեխայիս առավոտյան ժամը 09:00-ին տարել ենք Կապանի բժշկական կենտրոն, որտեղ պետք է նշիկների (գլանների) վիրահատություն կատարեին: Նախորդ օրը եւ այսօր անալիզներ էինք հանձնել եւ ամեն բան նորմալ էր վիրահատելու համար: Ժամը 10:00-ին պայմանավորվածության համարձայն՝ երեխային տեղափոխեցին վիրահատարան: 

Վիրահատությունը սկսելուց կես ժամ անց բուժքույրը՝ ոմն Զոյա, բարկացած դուրս եկավ վիրահատարանից եւ ինձ ասեց, որ անդաստիարակ երեխա ունեմ, չի թողնում սկսենք վիրահատությունը ու որդուս դեմքին բազում կապտուկներով եւ ուժասպառ վիճակով տվեց իմ գիրկը: Ես բարկացած գնացի գլխավոր բժշկի մոտ, որ իմ բողոքն արտահայտեմ, սակայն նա միայն կանչեց բուժքույրին, նրան մի քանի բան ասեց ու ճանապարհեց»:

Մեր հեռախոսազրույցի ընթացքում նա նաեւ ասաց, որ գտնվում է Ոստիկանության Կապանի բաժնում եւ հանցագործության վերաբերյալ հաղորդում է տալիս: Խնդրեց, որ նման անմարդկային եւ երեխայի հոգեբանական հմտություններին չտիրապետող բուժանձնակազմը հեռացվի աշխատանքից ու արժանանան իրենց համապատասխան պատժին:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: