04.20.2018
USD-480.18   EUR-590.67   RUB-7.82  

79-ամյա կինն ստացած ծանր մարմնական վնասվածքներից մահացել է. մեղադրանք է առաջադրվել համագյուղացի 59-ամյա տղամարդուն

79-ամյա կինն ստացած ծանր մարմնական վնասվածքներից մահացել է. մեղադրանք է առաջադրվել համագյուղացի 59-ամյա տղամարդուն

79-ամյա կինն ստացած ծանր մարմնական վնասվածքներից մահացել է. մեղադրանք  է առաջադրվել համագյուղացի 59-ամյա տղամարդունՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 59-ամյա տղամարդուն՝ համագյուղացի 79-ամյա կնոջը վիճաբանության ժամանակ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ պատճառելու համար:

Տարեց կնոջը ծանր մարմնական վնասվածքները պատճառվել են 2018թ. ապրիլի 9-ին՝ Վ.Խոտանան գյուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ. նա բժշկական կենտրոն էր տեղափոխվել գանգուղեղային եւ գլխուղեղի վնասվածքներով՝ անգիտակից վիճակում:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Սյունիքի մարզի բնակիչ՝ ծնված 1958թ.:

Մասնավորապես՝ նախնական քննության տվյալներով՝ 79-ամյա կինը ծանր մարմնական վնասվածքներն ստացել է ապրիլի 9-ին` ժամը 11:00-ի սահմաններում, Վ.Խոտանան գյուղում համագյուղացու՝ 59-ամյա տղամարդու հետ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ. տղամարդը նախ քարով է հարվածել տարեց կնոջը, այնուհետեւ շարունակել է հարվածներ հասցնել կացնով: Նախաքննության ընթացքում բժշկական կենտրոնից վարույթն իրականացնող մարմնին հայտնել են, որ տուժած կինն ստացած մարմնական վնասվածքներից ապրիլի 12-ին մահացել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 59-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ  59-ամյա տղամարդը 2017թ. սեպտեմբերի 4-ից հաշվառված է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

investigative.am

16.04.2018 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: