08.20.2018
USD-483.14   EUR-549.86   RUB-7.16  

Թրամփը շնորհավորել է Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու առթիվ

Թրամփը շնորհավորել է Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու առթիվ

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, շնորհավորական ուղերձում ասվում է.

«Շնորհավորում եմ Ձեր ընտրության կապակցությամբ: Ակնկալում եմ աշխատել ձեզ հետ մեր երկրների համար համատեղ հետաքրքրություն ներկայացնող շատ ոլորտներում, այդ թվում՝ ամրացնել առեւտրային կապերը, ժողովրդավարական ինստիտուտները եւ տարածաշրջանային անվտանգությունը: Կոռուպցիայի դեմ պայքարում, քաղաքական կուսակցություններին միավորելու գործում առաջընթացը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը կօգնեն այս ջանքերին ու կապահովեն Հայաստանի պայծառ ապագան:

Լավագույն մաղթանքներս Ձեզ եւ Հայաստանի ժողովրդին»:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: