07.19.2018
USD-480.3   EUR-558.49   RUB-7.62  

Տաթեւի դպրոցում դրամահավաք է…

Տաթեւի դպրոցում դրամահավաք է…

Տաթեւից մի խումբ ծնողներ ահազանգում են, որ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Նորվարդ Մովսիսյանի թողտվությամբ կրթօջախում ժամանակ առ ժամանակ դրամահավաք է տեղի ունենում:

Վերջին անգամ հինգ հազար դրամից հավաքել են մի քանի օր առաջ՝ տնօրենի քրոջ՝ Նինա Մովսիսյանի կողմից դասավանդվող դասարանի աշակերտներից՝ ինչ-որ հանդես կազմակերպելու պատրվակով:

Ծնողները «Սյունյաց երկրի» միջոցով կոչ են անում Նորվարդին՝ չափավորվել ու ավելի շատ զբաղվել երեխաների ուսուցման եւ դաստիարակության հարցերով: Եվ, իհարկե, գոնե հետայսու հրաժարվել երեխաներից գումար հավաքելու ամոթալի եւ արդարացում չունեցող գործելակերպից:

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: