07.19.2018
USD-480.3   EUR-558.49   RUB-7.62  

ԿԳՆ-ն փոխել է 9-րդ եւ 12-րդ դասարանների պետական ավարտական քննությունների օրերը

ԿԳՆ-ն փոխել է 9-րդ եւ 12-րդ դասարանների պետական ավարտական քննությունների օրերը

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հրաման է ստորագրել՝ 2017-2018 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգում  եւ  ժամանակացույցում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:  Մասնավորապես, փոփոխվել են 9-րդ եւ 12-րդ դասարաններում պետական ավարտական քննությունների՝ նախկինում հաստատված  օրերը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից:

Քննությունների համար սահմանվել է հետեւյալ գրաֆիկը.

12-րդ դասարան

«Հայոց լեզու եւ հայ գրականություն» /գրավոր/-13.06.2018թ

«Մաթեմատիկա» /գրավոր/- 20.06.2018թ.

«Հայոց պատմություն» /գրավոր/-26.06.2018թ.

«Ֆիզկուլտուրա»-/նորմատիվների հանձնում/՝ ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա  ընթացքում (ստուգարք): 

9-րդ դասարան

«Հայոց լեզու եւ հայ գրականություն» /գրավոր/-11.06.2018թ.

«Գրականություն» /բանավոր/-14.06.2018թ.

«Մաթեմատիկա» /գրավոր/-17.06.2018թ.

«Օտար լեզու»  («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն» եւ այլ լեզուներ) /բանավոր/-21.06.2018թ.

«Բնագիտություն» /«Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»/ /գրավոր/-25.06.2018թ.

«Հայոց պատմություն» /բանավոր/-28.06.2018թ.

«Ֆիզկուլտուրա» /նորմատիվների հանձնում/-քննաշրջանի ընթացքում                                                                                                   
4-րդ դասարանի պետական ավարտական քննությունների օրերը չեն փոխվել.

«Մայրենի» /գրավոր/-02.06.2018թ.

«Մաթեմատիկա» /գրավոր/-05.06.2018թ.
 
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2017-18 ուսումնական տարվա միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 8-ից:
 

«Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն»-08.06.2018թ.

«Հայոց լեզու եւ գրականություն»-12.06.2018թ.

«Ֆիզիկա»- 15.06.2018թ.

«Օտար լեզու»-19.06.2018թ.

«Մաթեմատիկա»-22.06.2018թ.

«Հայոց պատմություն», «Քիմիա» -25.06.2018թ.

«Ռուսաց լեզու»-27.06.2018թ.

Նշենք, որ քննության օրերի փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ավարտական դասարանների աշակերտները Համաժողովրդական շարժման ընթացքում հնարավորություն չեն ունեցել լիարժեք պատրաստվել ավարտական եւ միասնական քննություններին:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: