08.17.2018
USD-483.14   EUR-549.38   RUB-7.23  

Դոնալդ Թրամփը եւ Կիմ Չեն Ընը պատմական փաստաթուղթ ստորագրեցին՝ հանդիպման արդյունքներով

Դոնալդ Թրամփը եւ Կիմ Չեն Ընը պատմական փաստաթուղթ ստորագրեցին՝ հանդիպման արդյունքներով

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը համատեղ փաստաթուղթ են ստորագրել գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ: Նրանք միմյանց շնորհակալություն են հայտնել հաջող անցկացված հանդիպման համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ԱՄՆ-ի նախագահի խոսքով՝ Սինգապուրում ստորագրված փաստաթուղթը բազմակողմանի Է: «Մենք շատ կարեւոր փաստաթուղթ ենք ստորագրում: Բավականին համապարփակ»,- ասել Է նա: «Մենք երկուսս Էլ շատ ուրախ ենք ստորագրելու այս փաստաթուղթը»,- հավելել Է ԱՄՆ-ի նախագահը:

Նա խոստացել Է «շատ արագ» սկսել ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի հարաբերությունների հետագա զարգացման գործընթացը: Թրամփը հավելել Է, որ Վաշինգտոնը եւ Փհենյանը «կտպավորվեն այն արդյունքներից, որոնց նրանց կհաջողվի հասնել»: «ԱՄՆ-ի ու ԿԺԴՀ-ի հարաբերությունները միանգամայն կտարբերվեն մինչ այժմ եղածից»,- նշել Է Միացյալ Նահանգների ղեկավարը: Նա հայտարարել Է, որ պատրաստ Է Կիմ Չեն Ընին հրավիրել Վաշինգտոն: ԿԺԴՀ-ի առաջնորդը հայտարարել Է, որ աշխարհը մեծ փոփոխություններ կտեսնի պատմական գագաթնաժողովի արդյունքներով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: