10/21/2018

Հանրապետությունում մեկնարկել է «Հայոց լեզու և գրականություն» միասնական քննությունը

Հանրապետությունում մեկնարկել է «Հայոց լեզու և գրականություն» միասնական քննությունը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում անցկացվող միասնական քննությունների հսկողությունն ավելի է ուժեղացվել, եւ համապատասխան հանձնարարականներ են եղել նաեւ իրավապահ մարմիններին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Նա հունիսի 12-ին այցելել էր Արամայիս Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոց, որտեղ մեկնարկել է «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի միասնական քննությունը:

 Հարությունյանը սկզբում զրուցեց ծնողների հետ, ովքեր տեսախցիկների միջոցով հետեւում էին իրենց երեխաներին, ապա շրջեց դպրոցի այն հատվածներով, որտեղ դիմորդներն իրենց քննություններն էին հանձնում, եւ հաջողություն մաղթեց բոլորին:

 Նախարարը հետաքրքրվեց, արդյոք դպրոցում հսկողությունը բավարար մակարդակի վրա՞ է, ինչին ի պատասխան ասացին, որ ամեն ինչ նորմալ է:

Նախորդ քննություններին՝ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» եւ «Ընդհանուր պատմություն» առարկաների, նույնպես մասնակցել եմ, եւ կածես թե ամեն ինչ նորմալ է ընթանում: Ֆեյսբուքում երկու բողոք եմ տեսել՝ մեկ հոգի ինձ գրել էր Չարենցավանում հսկողությունն ուժեղացնելու վերաբերյալ, իսկ մյուսն էլ ասել էր, որ թիվ 190 դպրոցում հսկողության հետ կապված խնդիր է եղել: Ես խնդրեցի, որպեսզի հստակ փաստերով ներկայացվի եղելությունը, թե որ ժամին եւ որ լսարանում է եղել, բայց ինձ կոնկրետ պատասխան չտրվեց: Խոսել եմ նաեւ ԳԹԿ տնօրենի պաշտոնակատարի հետ, եւ նա ինձ ասաց, որ ոչ մի բողոք չի ներկայացվել իրենց»,- շեշտեց Արայիկ Հարությունյանը:

Այս տարի դիմորդների քիչ լինելու վերաբերյալ նա նշեց, որ այդ փաստը բուհերի համար ճգնաժամային է, սակայն պետք է փորձել դուրս գալ այս իրավիճակից:

«Նմանատիպ դիմորդների քիչ քանակը դեռ 6 տարի շարունակ ,հետապնդելու» է բուհերին: Հույս ունեմ նաեւ, որ պրոֆեսորադասախոսական կազմերի կրճատումներին բանը չի հասնի»,- ասաց Հարությունյանը:

Հաջորդ միասնական` 12-ամյա դպրոցի ավարտական եւ բուհական ընդունելության քննությունը կանցկացվի հունիսի 15-ին «Ֆիզիկա» առարկայից: Հունիսի 19-ին «Օտար լեզու» առարկաներից միասնական քննություններ: «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննությունը կկայանա հունիսի 22-ին, «Հայոց պատմության» եւ «Քիմիա» առարկաների քննությունները՝ հունիսի 25-ին, իսկ «Ռուսաց լեզու» առարկայի միասնական քննությունը՝ հունիսի 27-ին:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: