06.23.2018
USD-482.19   EUR-561.8   RUB-7.64  

Արցախա-ադրբեջանական շփման գծում նկատվում են ադրբեջանական զինտեխնիկայի եւ մարդկային ուժի ակտիվ կուտակումներ. ԱՀ ՊՆ

Վերջին շրջանում ադրբեջանական կողմը նկատելի ակտիվություն է դրսեւորում տեղեկատվական դաշտում, ինչն արտահայտվում է տարաբնույթ ապատեղեկատվական հոսքերի և քարոզչական տեսանյութերի առատությամբ: Այս մասին ասվում է Արցախի հանրապետության ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: 

«Հիմնական նպատակ ունենալով ներքին ու արտաքին լսարանում «հավուր պատշաճին» ներկայացնել սեփական զինուժի «ձեռքբերումները», պաշտոնական Բաքուն օրերս, նախ՝ շրջանառության մեջ դրեց նախիջեւանյան հատվածում իբր 11 հազար հեկտար տարածք ազատագրելու մասին անհիմն տեղեկությունը, իսկ այնուհետ» համացանցում տեղադրեց «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի ու իսրայելական արտադրության LORA օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների կիրառման տեսագրությունը:

Հատկանշական է, որ այս տեսատեղեկատվական քարոզչությանը զուգահեռ, վերջին օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում  նկատվում են նաեւ հակառակորդի զինտեխնիկայի եւ մարդկային ուժի ակտիվ տեղաշարժեր ու կուտակումներ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները աչալրջորեն հետեւում են հակառակորդի գործողություններին և ձեռնարկում իրավիճակից բխող անհրաժեշտ քայլեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: