10/21/2018

Շարմազանովն արձագանքել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակի ռազմատենչ հայտարարությանը

Շարմազանովն արձագանքել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակի ռազմատենչ հայտարարությանը

ԵՐեՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Զիյաֆեթ Ասքերովի հայտարարությանը, թե Ադրբեջանը ՄԱԿ-ի կանոնակարգի  համաձայն իրավունք ունի ռազմական ճանապարհով լուծել ԼՂ հակամարտությունը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Շարմազանովն ընդգծեց, որ Ադրբեջանի խորհրդարանական իշխանության ներկայացուցիչը բացահայտ խոսում է պատերազմ վերսկսելու մասին, ինչն անթույլատրել է: «Պետդումայում նախորդ տարի իրեն հստակ պատասխանել եմ, սակայն լավ չի հասկացել ու նորից կկրկնեմ. թող բոլորի մտքից դուրս գա, որ Հայաստանում Արցախի միջազգային ճանաչման գործընթացում կարող է որեւէ քաղաքական ուժ, այդ թվում մեր քաղաքական ուժը՝ ՀՀԿ-ն, հետընթաց արձանագրել», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նա:

Շարմազանովը նկատեց, որ Արցախի և Հայոց ցեղասպանության հարցում ընդդիմություն ու իշխանություն չկա, և բոլորը Արցախի անվտանգության երաշխավորներն են։

Նա ընդգծեց նաեւ, որ ընդդիմություն դառնալուց հետո Արցախի հակամարտության հարցում ՀՀԿ դիրքորոշումը չի փոխվել: Նա հայտարարեց, որ ինչպես իշխանությունում են պայքարել Արցախի հարցի արդար լուծման համար, այնպես էլ հիմա շարունակելու են սատարել են իշխանությանը բանակցություններում Արցախը լավագույնս պաշտպանելու համար։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: