06.23.2018
USD-482.19   EUR-561.8   RUB-7.64  

Ժիրայր Սեֆիլյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց

Ժիրայր Սեֆիլյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերաքննիչ քրեական դատարանում Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստում հրապարակվեց  նրանց պաշտպանների բողոքների վերաբերյալ որոշումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել դատավճիռները մասնակի բեկանել:

 Վճռվեց ամբաստանյալ Հրայր Թոփչյանին, Ներսես Պողոսյանին, Սասուն Կիրակոսյանին, Գալուստ Գրիգորյանին մեղավոր ճանաչել ՀՀ Քր. օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով եւ պատիժ նշանակել ազատազրկում 2 տարի ժամկետով: Նրանց անհապաղ ազատ արձակել կալանքից եւ որպես խափանման միջոց ընտրել ստորագրությամբ բնակավայրից չհեռանալը:Գեւորգ Սաֆարյանին մեղավոր ճանաչել Քր. օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով եւ պատիժ նշանակել ազատազրկում 2 տարի ժամկետով:

Գեւորգ Սաֆարյանին անհապաղ ազատ արձակել կալանքից  եւ նրան նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել ստորագրությամբ բնակավայրից չհեռանալը:

Ժիրայր Սեֆիլյանին մեղավոր ճանաչել իրեն առաջադրված հոդվածներով եւ պատիժ նշանակել 5 տարի 5 ամիս ժամկետով, նաեւ բավարարել Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Եգորյանի միջնորդությունը խափանման միջոցը փոխարինելու վերաբերյալ: Սեֆիլյանը ազատ արձակվեց դատարանի դահլիճից՝ ստորագրությամբ չհեռանալու մասին՝ հաշվի առնելով նաեւ ԱԺ պատգամավորների երաշխավորությունը:

Վերաքննիչ քրեական դատարանում քննվում էին Ժիրայր Սեֆիլյանի, ինչպես նաեւ Գևորգ Սաֆարյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Գալուստ Գրիգորյանի, Ներսես Պողոսյանի վերաքննիչ բողոքները: Նրանք պահանջում էին բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը եւ արդարացնել իրենց:

Զանգվածային անկարգություններ նախապատրաստելու, ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու եւ շենքեր, շինություններ գրավելու նախապատրաստության համար Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել է 10 տարի 5 ամիս ժամկետով:

Գեւորգ Սաֆարյանը դատապարտվել էր 5 տարի 5 ամիս ազատազրկման, Ներսես Պողոսյանը՝ 3 տարի 5 ամիս, Հրայր Թոփչյանն ու Սասունիկ Կիրակոսյանը, Գալուստ Գրիգորյանը՝ 3-ական տարվա ազատազրկման:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: