07.18.2018
USD-480.37   EUR-563.47   RUB-7.69  

Առանց դպրոցն ավարտելու բանակ չեն գնա. այս տարի դպրոցներում 11 զորակոչիկ աշակերտ կա

Առանց դպրոցն ավարտելու բանակ չեն գնա. այս տարի դպրոցներում 11 զորակոչիկ աշակերտ կա

ՀՀ ՊՆ առաջարկած օրենսդրական փոփոխությունը կոչված է խթանելու ներգաղթը:

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. 18 տարին լրացած, բայց դեռ դպրոցում սովորող զինակոչիկները կառավարության որոշմամբ տարկետման իրավունք կստանան և բանակ կգնան միայն դպրոցն ավարտելուց հետո: ՀՀ ՊՆ այս առաջարկությունն այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրել է Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

«Զինապարտության մասին» նոր օրենքում այս փոփոխությունը, փոխնախարարի դիտարկմամբ, առավել կարևոր է արտերկրից Հայաստան վերադարձած և ուսումը շարունակող աշակերտների համար:

«Այս զորակոչի համար ընդամենը 11 հոգի ունենք նմանատիպ խնդրով, որոնցից 10-ը Ռուսաստանից են վերադարձել, որտեղ կրթական ծրագրի տևողությունը 11 տարի է, մեզ մոտ՝ 12-ը: Ընդ որում, այստեղ նրանք մեկ տարի ցածր դասարան են նստում», — ասաց Բալայանը:

Նրա խոսքով` այս կարգավորումը կնպաստի նաև ներգաղթի քաղաքականության խրախուսմանը, քանի որ ծնողներն այլևս մտավախություն չեն ունենա, որ երեխաները բանակ կզորակոչվեն` առանց դպրոցն ավարտելու:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հետաքրքրվեց, թե արտերկրից վերադարձած քանի զորակոչիկ է այս տարի արդեն մեկնել զինծառայության` հիշեցնելով, որ կառավարությունը հայտարարում է, որ կամավոր վերադարձողներ կան:

Պաշտպանության փոխնախարարը չպատասխանեց հարցին` նշելով, որ այս պահին տվյալներին չի տիրապետում: Բայց խոստացավ դրանք հրապարակել վաղը` ԱԺ արտահերթ նիստից առաջ:


armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: