12/19/2018

Նոր հիմնադրամ՝ «Անմահ հերոս»

Նոր հիմնադրամ՝ «Անմահ հերոս»

Հուլիսի 8-ին Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցած միջոցառման շրջանակում ստեղծվեց «Անմահ հերոս» հիմնադրամը, որը նպատակ ունի աջակցել Արցախյան գոյամարտում եւ ապրիլյան պատերազմում հաշմանդամ դարձած ազատամարտիկներին: Հիմնադրամի ստեղծման միջոցառմանը մասնակցում էին ՀՀ ԱԺ պատգամավորներ Էդմոնդ Մարուքյանը եւ Հայկ Կոնջորյանը: Հիմնադրամի տնօրեն, ապրիլյան պատերազմի մասնակից Թաթուլ Ծատրյանի փոխանցմամբ՝ նախ նպատակ ունեն օգնության ձեռք մեկնել նրանց, ովքեր ծայրահեղ աջակցության կարիք ունեն, իսկ ընդհանրապես հիմնադրամի տեսադաշտում են լինելու մերօրյա ազատամարտին մասնակից ազատամարտիկները: Միջոցառման ավարտին մասնակիցները եղան Բաղաբուրջի հուշահամալիրում եւ հարգանքի տուրք մատուցեցին զոհված ազատամարտիկների հիշատակին: 

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: