07.18.2018
USD-480.37   EUR-563.47   RUB-7.69  

Սերժ Սարգսյանը բողոքել է, որ տեղի ունեցած հեղափոխության մեղավորը նաև Վլադիմիր Պուտինն էր․ նա ճնշում է գործադրել

Սերժ Սարգսյանը բողոքել է, որ տեղի ունեցած հեղափոխության մեղավորը նաև Վլադիմիր Պուտինն էր․ նա ճնշում է գործադրել

«Ժամանակ» թերթը գրում է․ « Նախկին նախագահ Սերժ Սարգսյանը մասնավոր զրույցների ժամանակ բողոքում է, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության մեղավորը նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն էր, որը շարունակ ճնշում էր գործադրում իր վրա, որպեսզի Հայաստանը վերադարձնի ազատագրված հինգ շրջանները, ընդ որում՝ ոչ մի բանի դիմաց: Նախագահ Սարգսյանն ասում է, որ հեղափոխության արդյունքում Հայաստանի իշխանությունը դարձավ ավելի անզիջում, որովհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես հրաժարվում է բանակցել Ղարաբաղի հարցով՝ ասելով, թե հարցի լուծմանը պետք է մասնակցեն Արցախի ընտրված իշխանությունները: Հիմա ումից է Պուտինը պահանջելու հինգ շրջանները՝ հարցնում է Սերժ Սարգսյանը»: 

armlur.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: