08.17.2018
USD-483.14   EUR-549.38   RUB-7.23  

Երևանի նոր քաղաքապետին ընտրելու են հուլիսի 16-ին

Երևանի նոր քաղաքապետին ընտրելու են հուլիսի 16-ին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանում հուլիսի 12-ին օրենքի ուժով հրավիրված ավագանու արտահերթ նիստում ավագանու 46 անդամները կողմ քվեարկեցին փոխքաղաքապետ Կամո Արեյանի առաջարկին ` Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացնել հուլիսի 16-ին` ժամը 11.00-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի առաջարկությանը` քաղաքապետի արտահերթ ընտրության օր սահմանել օգոստոսի 8-ը, չընդունվեց ավագանու մեծամասնության կողմից:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել հուլիսի 9-ին: Երեւանում ավագանու վերջին ընտրությունն անցկացվել է 2017 թվականի մայիսին: Առավելագույն ձայներով Տարոն Մարգարյանը դարձել էր Երեւանի քաղաքապետ:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: