11/19/2018

Կապան քաղաքը քաղաքապետի պաշտանակատար ունի

Կապան քաղաքը քաղաքապետի պաշտանակատար ունի

Վարչապետի Սյունիք կատարած այցից հետո Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել։

Նարեկ Ղահրամանյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան`Նարեկ Ղահրամանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,-ասվում է հաղորդագրությունում:

Ն․Ղահրամյանը ծնվել է 1991թ․ապրիլի 16-ին Կապան քաղաքում։ Ավարտելով Կապանի թիվ 7 միջնակարգ դպրոցը՝ 2008թ․ ընդունվել է ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետ ու ավարտել՝ երկրաֆիզիկոսի որակավորմամբ, բակալավրի աստիճանով։ 2012-14թթ․ ծառայել է ՀՀ ազգային բանակում։

Աշխատել է «Սուրնալուսշին» ՍՊԸ-ում՝ տնտեսվար, «Կովսականի բարիքներ»-ում՝ մարկշեյդեր, «Վայբլ» ՍՊԸ-ում։2015 թվականից ՔՊ կուսակցության հիմնադիր անդամ է։ 

Ամուսնացած չէ։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սյունիքի կատարած այցի ժամանակ մարզպետարանի բակում տեղի էր ունեցել հանդիպումը Կապանի բնակիչների հետ: Քաղաքացիները չէին ցանկացել լսել քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի ելույթը և սուլոցներով խանգարել էին նրան։

Ավելի ուշ Աշոտ Հայրապետյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել:


armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: