09.26.2018
USD-481.66   EUR-566.58   RUB-7.32  

Բակո Սահակյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրել պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ

Բակո Սահակյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրել պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 18-ին այցելել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարություն եւ աշխատանքային խորհրդակցություն անցկացրել պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են բանակաշինությանը, զինված ուժերի առջեւ դրված մի շարք առաջադրանքների կատարմանը վերաբերող հարցեր:

Ամփոփվել են նաեւ վերջին շրջանում ադրբեջանա-ղարաբաղյան սահմանագիծ կատարված այցելությունները, առաջնագծի ամրապնդման, զինծառայողների ծառայության պայմանների բարելավման ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքը:

Համապատասխան զեկույցով հանդես է եկել պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը:

Նախագահն ընդգծել է, որ բանակաշինությունը, պաշտպանության բանակի մարտունակության հետեւողական բարձրացումը եղել են եւ կմնան պետության կարեւորագույն խնդիրների շարքում՝ կոնկրետ հանձնարարականներ տալով քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: