09.20.2018
USD-482.44   EUR-564.6   RUB-7.28  

Արդյոք Զանգեզուրի պղնձամոլիդենային կոմբինատը կայզգայանացվի. պարզաբանում է վարչապետը

Արդյոք Զանգեզուրի պղնձամոլիդենային կոմբինատը կայզգայանացվի. պարզաբանում է վարչապետը

Չնայած որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անկաշկանդ է  ԶԼՄ-ների ու հանրության հետ շփման մեջ, սակայն այսօր լրագրողների հետ կայացած հանդիպումը պակաս սպասված չէր, իսկ հարցերն էլ մեղմ ասած քիչ չէին:

Երբ հուլիսի հինգին վարչապետն աշխատանքային այցով Սյունիքում էր, բազմաթիվ հարցերի ու պատասխանների արանքում անպատասխան մնաց, թերևս սյունեցիներին առավել շատ հուզող հարցը. ովքե՞ր էին «Զանգեզուրի պղնձամոլիդենային կոմբինատ» ՓԲԸ-ի ղեկավարները 2004 թվականին՝ մինչ սեփականաշնորհումը և ովքե՞ր են հիմա: Այսպիսով, «Սյունյաց երկիր» պարբերականի նշյալ հարցին Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Սեփականատերերի մասին լուրերը շատ են, շրջանառվող անունները ևս, բայց  այդ տեղեկություները ճշտման փուլում են, ու դրա համար ժամանակ է հարկավոր»:

Իսկ ինչ վերաբերում է հանրապետության խոշորագույն այդ ընկերության ազգայնացմանը, Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ կառավարությունը մեկ անգամ չի հայտարարել, թե մետաղական բոլոր հանքերում իրականացնելու են ստուգումներ, և եթե լինեն շեղումներ ապա դրանք անպայման կարձանագրվեն և պատասխանատուներն էլ կպատժվեն: «Հիմնավոր խախտումների դեպքում կառավարությունը կգնա ընկերության ազգայնացման ճանապարհով: Միաժամանակ ուզում եմ հստակեցնենք, որ բոլոր տեսակի որոշումները պետք է կայացվեն բացառապես օրինական հիմնավորումներով: Ոչ մի կամայական որոշում ու գործողություն չպետք է կայացվեն և չեն կայացվելու: Քանզի իշխանական ամենաթողության դեմ պայքարի ամենաճիշտ ճանապարհն այս է»,-ասաց վարչապետն ու հավելեց, որ իրավական հիմքերի առկայության դեպքում, որևէ խոչընդոտ իրենք չեն ունենա:  

Նշենք, որ վերջին տարիների ընթացքում շատ է խոսվում հանրապետության խոշորագույն՝ «Զանգեզուրի պղնձամոլիդենային կոմբինատ» ՓԲԸ-ի սխալ մասնավորեցման մասին: 

Տաթեւիկ Առաքելյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: