Դրամատիկ վերջաբան

Դրամատիկ վերջաբան

Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Կապանի «Գանձասար- Կապանը» հուլիսի 19-ին «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց լեհական «Լեխին»: Առաջին խաղակեսում դարպասներն անառիկ մնացին: Երկրորդ խաղակեսում նախ՝ Լուբամբո Մուսոնդան, ապա՝ տուգանային գեղեցիկ հարվածով Գեղամ Հարությունյանը հաշիվը դարձրեցին 2:0 եւ երկու խաղերի արդյունքով հավասարվեցին մրցակցին: Մինչեւ խաղի ավարտը կապանյան թիմը հակառակորդի դարպասը գրավելու պահեր ունեցավ, բայց, ինչպես հաճախ է հանդիպում ֆուտբոլում. չես խփում դու, խփում է մրցակիցդ: Երբ հանդիսականները պատրաստվում էին եւս 30 րոպե ֆուտբոլ դիտել, հանդիպման հիմնական խաղաժամանակի վերջին վայրկյաններին, հակառակորդը գրավեց «Գանձասարի» դարպասը՝ վերջինիս զրկելով հաջորդ փուլ անցնելու հնարավորությունից:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: