11/18/2018

Սյունիքի մարզում կոռուպցիոն բացահայտված հանցագործությունների քանակը գրեթե 3.5 անգամ ավելացել է

Սյունիքի մարզում կոռուպցիոն բացահայտված հանցագործությունների քանակը գրեթե 3.5 անգամ ավելացել է

Սյունիքի մարզի դատախազությունում ամփոփվել են 2018 թվականի առաջին  կիսամյակի ընթացքում կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի արդյունքները:       

Մարզի վարչական տարածքում նշված ժամանակահատվածում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով հարուցվել է 24 քրեական գործ, 2017 թվականի 1-ին կիսամյակի՝ 7-ի դիմաց:

2018 թվականի 1-ին կիսամյակում երեք գործ հարուցվել է մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների կողմից, 20-ը՝ հետաքննության, իսկ 1-ը՝ նախաքննության մարմինների կողմից: Նշված քրեական գործերով քննությունների լրիվության, բազմակողմանիության ապահովման նպատակով դատախազների կողմից տրվել է անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ կատարելուն ուղղված 9 ցուցում:

Նշված քրեական գործերով 16 անձի (մեկ դպրոցի տնօրենի, համայնքի մեկ ղեկավարի, բարձրագույն ուսումնական հաստատության 13 աշխատակցի, սոցիալական ծառայության 1 աշխատակցի)  նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում եւ առաջադրվել մեղադրանքներ:

Երկու քրեական գործ չորս անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է  դատարան:

Նշված բնույթի հանցագործություններով դատարանում քննվել է երեք գործ` տասը անձի վերաբերյալ: Երկու անձ դատապարտվել է ազատազրկման,  յոթը` տուգանքի, իսկ մեկն արդարացվել է: Կոռուպցիոն բնույթի հանցագործությունները, որոնցով հարուցվել են քրեական գործերը, արձանագրվել են՝ կրթության, տեղական ինքնակառավար¬ման, գյուղատնտեսության,  սոցիալական ապահովության ոլորտներում: 

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: