09.20.2018
USD-482.44   EUR-564.6   RUB-7.28  

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հայտարարությունը խորացնում է կասկածները

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հայտարարությունը խորացնում է կասկածները

Պատկան մարմինների ուշադրության ենք ներկայացնում Զանգեզուրի պղնձամոլիբենային կոմբինատի հայտարությունը (27/07/18), և խնդրում ենք պարզել՝ հատկապես ինչ տեղեկատվության է տիրապետում ԶՊՄԿ-ն՝ «Ջերմուկում ստեղծված իրավիճակ» հայտարարելով։ «Լիդիան Արմենիան» պահանջում է  քննությամբ պարզել ԶՄՊԿ-ի հայտարարության մեջ ակնարկված «իրավիճակը» ինչպես է ստեղծվել՝ ում նախաձեռնությամբ ու ֆինանսավորմամբ, և հատկապես պարզել այդ «իրավիճակի» ստեղծման գործում ԶՄՊԿ-ի հնարավոր ներգրավվածությունը և հետևաբար՝  շահագրգռվածության շարժառիթները։ 

Հիշեցնենք, որ տեսանյութում (կցված է) բացահայտ երևում է, որ ԶՊՄԿ-ին պատկանող ծառայողական մեքենայի թափքից սնունդ է մատակարարվում Ամուլսարի ճանապարհներն ապօրինի փակած անձանց, ինչի վերաբերյալ «Լիդիան Արմենիա» ընկերությունը տարածել է հաղորդագրություն (26/07/18): ԶՊՄԿ-ի պատասխան հաղորդագրության մեջ կասկածելի վստահությամբ շեշտվում է, թե «Լիդիան Արմենիա» ընկերությունը բացարձակ չի տիրապետում Ջերմուկում ստեղծված իրավիճակին»՝ միանշանակ տպավորություն է ստեղծելով, որ ԶՊՄԿ-ն «Լիդիան Արմենիայից» ավելի լավ է «տիրապետում Ջերմուկի իրավիճակին», ինչը և հիմք է կասկածների համար։

 

Հ.Գ.

Ստորեւ ներկայացնում ենք «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ-ի պարզաբանումը, որը հիմք է հանդիսացել «Լիդիան Արմենիայի» վերը բերված հայտարարությանը:

«Երեկ՝ հուլիսի 26-ին, «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից տարածվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության աշխատակիցը՝ գտնվելով Ջերմուկում, ԶՊՄԿ-ի սեփականություն հանդիսացող և իր տնօրինման տակ գտնվող մեքենայի մեջ է դնում մի քանի տոպրակ։

«Լիդիան Արմենիա» ընկերությունը ներկայացնում է կատարվածն իբր «Զանգեզուրի պղնձամոլիբեդենային կոմբինատ»-ի կողմից Ամուլսարում փողոց փակող քաղաքացիներին սննդի մատակարարում՝ ակնարկելով քաղաքացիների գործողությունների ուղղորդված լինելը։ Իրողության նման մեկնաբանումը հանդիսանում է բացարձակ զրպարտություն։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված զրպարտությունը տեղ է գտել մի քանի լրատվական կայքերում, հարկ ենք համարում ներկայացնել եղելությունը։

Այսպիսով, ԶՊՄԿ աշխատակից Վահան Գրիգորյանը՝ ծնաված 01.05.1984-ին, լինելով արձակուրդում, մեկնել է Ջերմուկ, որտեղ այդ պահին գտնվել է նրա կինը՝ Լուսինե Հովհաննիսյանը՝ ծնված 01.02.1989, որը ծնունդով Ջերմուկից է և ացելելիս է եղել քաղաք Ջերմուկի Շամշյան 11 ա հասցեում բնակվող իր ծնողներին՝ Զավեն և Էմմա Հովհաննիսյաններին։ Վահան Գրիգորյանը Ջերմուկ է մեկնել իր տնօրինման տակ գտնվող՝ ԶՊՄԿ-ի սեփականություն հանդիսացող ավտոմեքենայով։ Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհին Վահանը հանդիպել է Լուսինեի եղբորը՝ Գևորգ Հովհաննիսյանին՝ ծնված 01.12.1984-ին, որը նշված տարածքից ոչ հեռու ունի 12 հեկտար ծիրանի այգի։ Գևորգը Վահանին է փոխանցել մի քանի տոպրակ ծիրան, ինչը և ֆիքսվել է «Լիդիան Արմենիա»-ի ներկայացրած տեսանյութում և ստացել խիստ անտրամաբանական մեկնաբանություն ընկերության կողմից։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Լիդիան Արմենիա»-ի անպատասխանատու, արհեստածին հայտարարությունը ստվեր է գցում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի բարի համբավի վրա, խնդրում ենք պատկան մարմիններին մանրամասնորեն քննել այս դեպքը և պատասխանատվության ենթարկել զրպարտող նյութի հեղինակներին։ Մենք պատրաստ ենք տրամադրել դեպքին առնչվող ցանկացած մանրամասներ։

Այս միջադեպը, ցավոք, ցույց է տալիս, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը բացարձակ չի տիրապետում Ջերմուկում ստեղծված իրավիճակին, չի գիտակցում նման անպատասխանատու վարքագծի անխուսափելի հետևանքներն ու դրանց ողջ ծանրությունը»։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: