09.18.2018
USD-484.37   EUR-565.5   RUB-7.15  

Կապանի համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ շտաբային ուսումնավարժանք

Կապանի համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ շտաբային ուսումնավարժանք

Կապանի համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ շտաբային ուսումնավարժանք Ճակատեն բնակավայրում պայմականորեն նախատեսված «Բնակչության պաշտպանությանն ուղղված միջոցառումների կազմակերպումը խոշոր անտառային հրդեհների դեպքում» թեմայով։ ՀՀ ԱԻՆ Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի ավագ հրահանգիչ Վիլեն Օվչյանը շեշտեց, որ այս ամիսներին առավել զգոն պետք է լինել, քանի որ մեր տարածաշրջանը նույնպես ընդգրկված է հրդեհավտանգ գոտում։

«Հատկապես կարևոր է, որ բնակավայրերն ունենան կազմավորումներ՝ փրկարարական ջոկատ,հետախուզական խումբ և բուժկետ։ Առավել կարևոր է, որ դրանք պարզապես լրացված ցուցակներ չլինեն, այլև իրական տվյլաներով մարդկանց իրական ուժ ձևավորվի, որևէ աղետի դեպքում տեղում միջոցառումներ ձեռնարկելու համար, մինչև փրկարարների ժամանումը»,- նշել է Վիլեն Օվչյանը։

Ճակատեն բնակավայրի վարչական ղեկավար Անդրյուշ Դավթյանը անկեղծորեն ներկայացրեց՝ գյուղի բնակչությունը քիչ է, տարեցներն են մնացել։ Համայնքապետի պաշտոնակատար Նարեկ Ղահրամանյանը շեշտեց․ ավելի լավ է ներկայացնել տարեց որևէ բնակչի անուն, ով տեղում կլինի, կկարողանա որևէ գործողություն անել, քան երիտասարդի, ով գյուղում չի ապրում։

«Ձեր գործն առավել թեթև կլինի, եթե հետևեք, որ բնակավայրի տարածքում կերուխում կազմակերպած բնակիչներն իրենց ետևից հանգցնեն կրակը։ Դա կնպաստի,որ կանխենք հրդեհները, քանի որ բոլորդ գիտեք՝ մեզ մոտ մեծամասամբ հրդեհները տեխնածին են, գիտակցաբար, թե անգիտակցաբար մարդիկ նպաստում են դրանց բռնկմանը»,-նշեց համայնքապետի պաշտոնակատարը։

Հստակեցվեց նաև, որ համայնքապետարանը հարկ եղած դեպքում ջրատար մեքենայի տրամադրմամբ կմասնակցի խոշոր հրդեհների մարման գործողություններին։

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: