11/18/2018

Նոր նշանակումներ և կոչումների շնորհում ԱԻՆ-ում

Նոր նշանակումներ և կոչումների շնորհում ԱԻՆ-ում

Օգոստոսի 3-ին ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են նոր նշանակումներ և շնորհվել հերթական սպայական կոչումներ:

Նախարար Ռոստոմյանի հրամանով՝ Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ նշանակվեց պահեստազորի փոխգնդապետ Լեոնիդ Գրիգորյանը:

Նախարարի հրամանով ՀՀ ԱԻՆ ՓԾ թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության պետի տեղակալ նշանակվեց Կարեն Աբգարյանը և շնորհվեց փրկարար ծառայության գնդապետի կոչում: Գնդապետի ուսադիրներ հանձնվեցին նաև Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի փրկարարական ֆակուլտետի դոցենտ Հովհաննես Բադալյանին:

Նախարարի այլ հրամաններով՝ ՀՀ ԱԻՆ ՔՊՎ մարտական պատրաստության և ուսուցման կազմակերպման բաժնի ավագ հրահանգիչ Արտակ Մարտիրոսյանին և Արարատի ՄՓՎ բնակչության պաշտպանության բաժնի պետ-վարչության պետի տեղակալ Հայրապետ Սարգսյանին շնորհվեց փոխգնդապետի, իսկ Երևան քաղաքի փրկարարական վարչության Նոր Նորք բաժնի թիվ 9 ՀՓՋ հրամանատար-բաժնի պետի տեղակակալ Գառնիկ Պապոյանին՝ մայորի կոչումներ

Նոր նշանակում եղավ նաև Շիրակի մարզային փրկարարական վարչությունում՝ Էդվարդ Սարոյանը նշանակվեց Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար: 

  

 

mes.am


 
 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: