09.20.2018
USD-483.62   EUR-565.59   RUB-7.22  

28 տարի առաջ՝ 1990թ. օգոստոսի 4-ին, Լեւոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ

28 տարի առաջ՝ 1990թ. օգոստոսի 4-ին, Լեւոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ

Լեւոն Տեր-Պետրոսյանը քվեարկության չորս փուլից հետո, քվեների 140-76 հարաբերակցությամբ, հաղթեց Հայաստանի կոմունիստական կուսակցության թեկնածու Վլադիմիր Մովսիսյանին:

Այդ ընտրությամբ, փաստորեն, Հայաստանի պատմության մեջ սկսվեց նոր դարաշրջան:

Համաժողովրդական անօրինակ վստահություն եւ աջակցություն վայելող Լեւոն Տեր-Պետրոսյանն իշխանության գլուխ անցնելուց հետո, ժամանակի ընթացքում, սակայն, կորցրեց ժողովրդի վստահությունը, ինչը, ի վերջո՝ 1998թ. փետրվարի 3-ին, հանգեցրեց նրա հրաժարականին:

Նրա գլխավորած Հայոց համազգային շարժման վերելքն ու վայրեջքը եւս մեկ անգամ հաստատեց պատմագիտության մեջ վաղուց հայտնի բանաձեւի ճշմարտացիությունը՝ բոլոր հեղափոխական ուժերն իշխանության անցնելու հաջորդ օրը դադարում են հեղափոխական լինելուց:

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: