12/19/2018

Սյունիքի առաջին մարզպետ Սուրեն Աբրահամյանը եւ Իտալիայում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը՝ Սյունիքում

Սյունիքի առաջին մարզպետ Սուրեն Աբրահամյանը եւ Իտալիայում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը՝ Սյունիքում

Օգոստոսի 6-ին մեր երկրամաս էին այցելել Սյունիքի առաջին մարզպետ, գեներալ-մայոր Սուրեն Աբրահամյանը եւ Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ ու լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը՝ ընտանիքներով:

Թեեւ այցը մասնավոր էր, Սուրեն Աբրահամյանը հետաքրքրվել է Սյունիքում ընթացող գործընթացներով:

Ի դեպ, 1998 թվականին Երեւանի քաղաքապետ ընտրվելուց եւ Սյունիքից տեղափոխվելուց հետո նա երբեք չէր դադարեցրել իր առնչությունները մեր լեռնաշխարհի հետ. եւ դա բնական է, քանզի Արցախյան պատերազմի դժվարին ու վճռորոշ ժամանակներում էր՝ 1993 թվականին, որ իր ճակատագիրը կապեց Սյունիքի հետ: 

Իսկ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանի համար այցը նախեւառաջ ճանաչողական էր: Ըստ նրա՝ Սյունիքը՝ պատշաճ ներկայացնելու պարագայում, կարող է գրավիչ լինել իտալացի զբոսաշրջիկների համար:

Սյունիքյան այցը նաեւ յուրօրինակ ուխտագնացություն էր Տաթեւի աստվածասկիզբ սրբարան, որն ամեն հայի համար, իրոք, նվիրական վայր է. կիրակի այդ օրն ուխտավորների չդադարող հոսքը դրա եւս մեկ ու վառ վկայությունն է:

Ամեն ինչից զատ տպավորիչ էր վանքի տարածքում կատարվող վերականգնողական աշխատանքների ընթացքը, որն իրականացնում է ճանաչված շինարար Մարատ Ասլանյանի գլխավորած շինարարական կազմակերպությունը. արդեն ավարտվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու գմբեթի վերաշինումը:

Սուրեն Աբրահամյանին եւ Վիկտորիա Բաղդասարյանին ընկերակցում էր «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանը:

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: