09.20.2018
USD-483.62   EUR-565.59   RUB-7.22  

Գորիս-Ստեփանակերտ մայրուղում վերականգնվել է երթեւեկությունը

Գորիս-Ստեփանակերտ մայրուղում վերականգնվել է երթեւեկությունը

Ժամը 20:00-ին Գորիս-Ստեփանակերտ մայրուղու Տեղի հատվածում վերսկսվել է երկկողմանի երթեւեկությունը:

Մարզպետ Կարեն Համբարձումյանը եւ ցուցարարներն ընդհանուր հայտարարի են եկել. Տեղ գյուղի բնակիչների նկատառումները՝ կապված համայնքի ղեկավար Արթուր Շադունցի հետ, կքննարկվեն ամենայն պատշաճությամբ:

Ցուցարարները մինչեւ վերջ պահանջել են Արթուր Շադունցին, սակայն նա այդպես էլ չի ներկայացել համագյուղացիներին՝ մնալով անհասանելի:

Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղին շրջափակած ցուցարարները միայն Տեղ գյուղի բնակիչներ չէին:

Այնտեղ էին նաեւ ներկայացուցիչներ համայնքի մեջ մտնող բոլոր գյուղերից:

Ճանապարհը վերաբացելուց հետո Խանածախ գյուղի ներկայացուցիչները մարզպետին հրավիրել են գյուղ՝ քննարկելու իրենց մտահոգող հարցերը:

Այս պահին Խանածախ գյուղի ակումբի բակում տեղի է ունենում Կարեն Համբարձումյանի հանդիպումը խանածախցիների հետ:

Ալվարդ Մեսրոպյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: