08.20.2018
USD-483.14   EUR-549.86   RUB-7.16  

Վարչապետն անդրադարձել է Քոչարյանի գործով վերջին զարգացումներին և Լավրովի հայտարարությանը

Վարչապետն անդրադարձել է Քոչարյանի գործով վերջին զարգացումներին և Լավրովի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո լրագրողների խնդրանքով անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով վերջին զարգացումներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, լրագրողները հարց հնչեցրին, թե Ռոբերտ Քոչարյանը պնդում է իր նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնելու մասին: 

«Ես կարծում եմ, որ  ճիշտ չէ այս թեմայով որևէ մեկնաբանություն անեմ, որովհետև ցանկացած մեկնաբանություն կարող է դիտվել որպես միջամտություն, ազդեցություն գործի վրա: Ես կարծում եմ, որ դուք բոլորդ, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի  ունի այդ հարցի պատասխանը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետն անդրադարձավ նաև լրագրողների այն դիտարկումներին, թե ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ ՀՀ նոր իշխանությունները շեղվել են խոստումներից:

«Գիտեք, կարծում եմ, որ սա այլ իրավիճակ է, բոլորս պետք է այս իրավիճակին ադապտացվենք, այդ թվում՝ մեր ռուս գործընկերները, այնպես որ ամեն ինչ նորմալ է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Հարցին, թե արդյոք սպասվող հանրահավաքը կապ ունի ՌԴ ԱԳ նախարարի հայտարարության հետ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ այն կապված է իր աշխատանքային 100-օրվա հետ:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: