10/21/2018

Ջրհեղեղ Քոբուլեթիում. հորդառատ անձրևներից հետո տների առաջին հարկերը հեղեղվել են. տեսանյութ

Ջրհեղեղ Քոբուլեթիում. հորդառատ անձրևներից հետո տների առաջին հարկերը հեղեղվել են. տեսանյութ

Այս րոպեներին հրշեջ–փրկարարները աշխատանքներ են տանում Աղմաշենեբելի, Սուխումի և Թխիլաիշվիլու փողոցներում ջուրը դուրս մղելու ուղղությամբ։

Հայաստանի զբոսաշրջիկների շրջանում մեծ պահանջարկ վայելող Քոբուլեթիում առատ տեղումների հետևանքով հեղեղվել են նաև բնակելի տների առաջին հարկերը։ Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ–ները` հղում անելով Վրաստանի արտակարգ իրավիճակների ծառայությանը։

Նշվում է, որ Վրաստանի արտակարգ իրավիճակների ծառայությունը 30 հաղորդում է ստացել։

«Այս պահին հրշեջ–փրկարարներն աշխատանքներ են տանում Աղմաշենեբելի, Սուխումի և Թխիլաիշվիլու փողոցներում ջուրը դուրս մղելու ուղղությամբ», – հայտնել են գերատեսչությունից։

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: