09.20.2018
USD-483.62   EUR-565.59   RUB-7.22  

Հարձակման է ենթարկվել «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանը

Հարձակման է ենթարկվել «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանը

Այսօր ժամը 18-45-ի սահմաններում Սամվել Ալեքսանյանը «Սյունյաց երկիր» թերթի խմբագրատան մուտքում, որ գտնվում է Կապան քաղաքի Շահումյան 20/32 հասցեի երկրորդ հարկում, ենթարկվել է ավազակային հարձակման:

Խմբագրատան դուռը բացելու ժամանակ, շենքի երրորդ հարկից վազելով իջել է մի երիտասարդ՝ դեմքը կիսափակ վիճակում եւ հարձակվել Սամվել Ալեքսանյանի վրա:

Սամվել Ալեքսանյանը դիմել է դիմադրության, որից հետո ելուզակը վազելով  փախել է դեպի շենքի մուտք :

Շենքի մուտքի մոտ այդ ժամանակ նստած են եղել մի քանի մարդ, ովքեր նույն շենքում մահացած մի անձնավորության հարազատներն ու մերձավորներն են եղել, ովքեր, հավանաբար, լսել են աղմուկ-աղաղակը:

Սամվել Ալեքսանյանը ներկայումս գտնվում է խմբագրությունում:

«Սյունյաց երկիր»

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: