11/21/2018

«Գեղի Գօլդ» ՍՊԸ գործադիր տնօրեն Արմեն Բակունցի պարզաբանումը Ոսկեձորի հանքավայրի վերաբերյալ

«Գեղի Գօլդ» ՍՊԸ գործադիր տնօրեն Արմեն Բակունցի պարզաբանումը Ոսկեձորի հանքավայրի վերաբերյալ

Վերջին շրջանում ինչ-ինչ շարժառիթներից ելնելով որոշ ՀԿ-ների և լրատվամիջոցների կողմից շատ է շոշափվում «Գեղի Գօլդ» ՍՊԸ  պատկանող Ոսկեձորի հանքավայրի անվանումը, որ իբր այն վնասում է Կապան քաղաքի խմելու ջրին։

 Անկեղծ ասած ես հարգում եմ բոլորի կարծիքը և մտահոգությունները, սակայն խնդրի վերաբերյալ պարզություն մտցնելու համար կուզենայի որոշ պարզաբանումներ տալ:

  1. Նախ նշեմ, որ ներկայումս այդ ջրահավաք ավազանից խմելու ջուր չի վերցվում Կապան քաղաքի համար, խմելու ջուրը վերցվում է այլ ջրահավաք ավազանից, որի հետ Ոսկեձորի հանքավայրը  ընդհանարապես կապ չունի․
  2. Ներկայումս ընկերությունը արդյունահանման-շահագործման աշխատանքներ չի իրականացնում Ոսկեձոր հանքավայրում  և ըստ  շահագործման թույլտվության շահագործումը պետք է սկսվի   2020թ-ից․
  3. Հանքավայրը շահագործելուց նույնպես այս թևի վրա (այսինքն ջրահավաք ավազանից վերև)  արտադրություն չի նախատեսվում․
  4. Ինչ վերաբերվում է արտահոսքերին․նշեմ, որ անմիջապես բացահանքի շահագործման արդյունքում աղտոտված ջրերի արտահոսք չի առաջանում, անձրևաջրերի և ձնհալքի հոսքերը շնորհիվ շրջանցող առվակների հեռացվում են տեղանքից առանց աղտոտվելու,  իսկ անմիջապես գործունեության տարածքի մակերևութային ջրերը հավաքվում են կուտակման ավազաններում, որից հետո մաքրվում նստեցուցիչ-պարզարանում։   Ըստ ՇՄԱԳ նախագծի նախատեսվում են երեք կուտակման ավազան, որոնցում կատարվում է կախույթների նախնական նստեցում։  Բոլոր ավազանների ջրերը հոսում են նստեցուցիչ-պարզարան, որում իրականացվում է ջրերի լրացուցիչ պարզեցում և չեզոքացում։
  5. Անհրաժեշտության դեպքում կարող ենք նաև ջուրը խողովակաշարով շրջանցել ջրավազանից, որը ընկերությունը պատրաստ է և կկատարի իր միջոցների հաշվին նախքան շահագործումը․

Այնպես որ, լուծումները այնտեղ շատ են, և անհանգստանալու կարիք կարծում եմ չկա։

Անհրաժեշտության դեպքում ընկերությունը կտրամադրի բոլոր փաստաթղթերը։

 

«Գեղի Գօլդ»  ՍՊԸ գործադիր տնօրեն

 Արմեն Բակունց

lurer.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: