11/20/2018

Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի դեմ դուրս եկած հհկ-ական օլիգարխների հարցում կտրուկ է լինելու

Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի դեմ դուրս եկած հհկ-ական օլիգարխների հարցում կտրուկ է լինելու

Ինչպես ավելի վաղ նշվել էր, ֆեյքերի և լրատվական կայքերի կազմակերպված մի ամբողջ խումբ, խաղում է մարդկանց հույզերի և բնապահպանական հարցերի հանդեպ զգայուն լինելու վրա: Ամուլսարի նախագծի դեմ տևական ժամանակ կեղծ փաստերի հիման վրա պատրաստվել և տարածվել են հարյուրավոր հոդվածներ և տեսանյութեր:

Սանձազերծված մեդիա տեռորը հիմնականում իրականացվել է մի կազմակերպության կողմից, որի հիմնադիրներից մեկը, հանրության կողմից վերջերս խիստ քննադատության արժանացած ՀՀԿ-ի հլու և հնազանդ ծառա Լիկա Թումանյանն է:

Մյուս հիմնադիրը Սյունիքի նախկին մարզպետ ՀՀԿ-ական Վահե Հակոբյանի կինն է: Այս կազմակերպությունը միայն 2017թ-ին, նվազագույնը 60 միլիոն դրամ է ծախսել այդ նպատակով:

Խմբում կարևոր դերակատարություն է ունեցել Լիկա Թումանյանից ոչ պակաս անփառունակ ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սաղաթելյանը, ով Լիկա Թումանյանի կարիերայի թռիչքի հովանավորն է:

Նշված անձիք գործում ներգրավվել են նաև Արման Սաղաթելյանի հորը՝ Արմեն Սաղաթելյանին, ով, մի քանի այլ վարձված մասնագետների հետ, ապահովել է Ամուլսարի դեմ կեղծ մասնագիտական հիմնավորումները, միևնույն ժամանակ բացահայտ պաշտպանելով Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի հանքարդյունաբերական գործունեությունը, չնայած այն բանի, որ բազմիցս նշվել է, թե ինչ աղետալի հետևանքներ է թողնում այդ կոմբինատը տարածաշրջանի բնապահպանության վրա:

Ամուլսարի ծրագրի պայքարի պատվիրատուների շարքում ոչ միայն Զանգեզուրի կոմբինատի նախկին ղեկավար, միլիարդատեր Վահե Հակոբյանն է, այլ նաև մեկ այլ օլիգարխ՝ հանրության շրջանում հայտնի «Քլոս» մականունով, «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ հիմնադիր, ՀՀԿ պատգամավոր, Ջերմուկի նախկին քաղաքապետ Աշոտ Արսենյանը, ով, ինչպես Վահե Հակոբյանը, Ամուլսարի պայքարի անվան տակ, տարբեր գործարարներից միլիոնավոր դոլարներ քցելու պատասխանատվությունից խուսափելու, ապօրինի գերշահույթներից չզրկվելու անհույս փորձեր է անում՝ սաբոտաժ կազմակերպելով կառավարության դեմ և կառավարության տնտեսական ծրագրերի հաշվին փորձելով ատամներով պահել սեփական ունեցվածքը:

Հիշյալ անձանց այս ընթացքում, թե՛ վարչապետի կողմից, թե՛ հեղափոխության առաջնորդների կողմից, հղվել են հրապարակային մեսիջներ, հստակ զգուշացումներ, ինչը, ապօրինի միլիարդավոր եկամուտների փայլի տակ, վերը նշված օլիգարխները կարծես թե լավ չեն հասկացել:

 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: