11/20/2018

«Լիդիան Արմենիա»-ի դեմ աշխատող օլիգարխի «էկոլոգիական նկարագիրը». Տեսանյութ

«Լիդիան Արմենիա»-ի դեմ աշխատող օլիգարխի «էկոլոգիական նկարագիրը». Տեսանյութ

Ինչպես հայտնի է, սույն թվականի մայիսի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի գործող բոլոր մետաղական հանքերում ստուգումներ են սկսվելու, իսկ ուղիղ մեկ օր անց, մայիսի 23-ին կասեցվեց «Թաթսթոուն» ՍՊԸ-ի կողմից շահագործվող Սյունիքի մարզի Լիճքի պղնձի հանքի գործունեությունը: Այն հանքի, որն օրենքի խախտմամբ ներխուժել էր «Արևիք» ազգային պարկի տարածք: 

Տարածված լուրերի համաձայն, այս ընկերությունը փաստացի պատկանում է Սյունիքի նախկին մարզպետ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի նախկին տնօրեն Վահե Հակոբյանին: Այն նույն Հակոբյանին, որի տակ գտնվող լրատվամիջոցը ակտիվորեն աջակցում էր Ամուլսարում «Լիդիան Արմենիա»-ի դեմ բողոքի գործողություններին, իբր՝ էկոլոգիական խնդիրների մտահոգությամբ: Թե ինչքանով են հուզում Վահե Հակոբյանին էկոլոգիական խնդիրները, ներկայացված է Epress.am կայքի տեսանյութում: 

Հիշեցնենք, որ ըստ հավաստի լուրերի, Վահե Հակոբյանը սերտորեն կապված է Սերժ Սարգսյանի մոտ շրջապատի հետ: Իսկ թե ինչ շահագրգռվածություն ունի Վահե Հակոբյանը «Լիդիան Արմենիա»-ի աշխատանքների կասեցման հարցում, կարելի է կռահել: Ըստ փորձագետների, Ամուլսարի ոսկու հանքերի պաշարները հասնում են մինչև 5 մլրդ դոլարի, բացի այդ, ըստ նույն փորձագետների հաշվարկների, եթե «Լիդիան Արմենիա»-ն սկսի շահագործել հանքը, այսինքն եթե սկսի զբաղվել ոսկու արդյունահանմամբ և վաճառքով, ապա իր արդյունաբերական մասշտաբներով կդառնա Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտի թիվ երկրորդ ընկերությունը՝ դառնալով Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի գլխավոր մրցակիցը: 

Ահա այստեղ է «թաքնված շան գլուխը»:

Հասմիկ Գրիգորյան

 zham.am
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: