09.26.2018
USD-481.66   EUR-566.58   RUB-7.32  

Ինչպես և ում միջոցով է Սերժ Սարգսյանը պայքարում Ամուլսարի հանքի դեմ

Ինչպես և ում միջոցով է Սերժ Սարգսյանը պայքարում Ամուլսարի հանքի դեմ

Վահե Հակոբյանը խուճապի մեջ հերքում է իր կապը Ամուլսարի դեմ ծավալված արշավի հետ: Ինչպես ասում են գողի գլխին գլխարկը վառվում է:

https://www.aysor.am/…/%D5%8E%D5%A1%D5%B0%D5%A5-%D5…/1454251

Հետաքրքիր է, ինչպե՞ս պետք է նա հերքի կապը սեփական կնոջ կողմից ղեկավարվող «Պարադիպլոմասի» կազմակերպության հետ, որը ըստ մամուլի հրապարակումների ֆինանսավորվել է բացառապես Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի կողմից և զբաղվել է հիմնականում Ամուլսարը վարկաբեկելով:

Մեկ այլ ՀԿ, որը նույնպես ստեղծվել և ֆինանսավորվել է Զանգեզուրի կոմբինատի կողմից՝ «Սիվիլ Վոյս» կազմակերպությունը, վերջին մի քանի տարում զբաղվել է բացառապես Լիդիանի և Ամուլսարի դեմ արշավով:

Իսկ միգուցե Վահե Հակոբյանը ցանկանում է հերքել, որ Սերժ Սարգսյանն է նրան դարձրել երկրի ամենախոշոր հանքի՝ Զանգեզուրի պնձամոլիբդենայինի փայատե՞ր: Թերևս Վահե Հակոբյանի համար ավելի ազնիվ և անվտանգ կլիներ ընդունել, որ ժամանակին Լիդիանի և Ամուլսարի դեմ արշավի հրահանգը ստացել է անձամբ Սերժ Սարգսյանից:

Այստեղ հարց է մնում, թե ո՞ւմ հրահանգով է նա այդ արշավը շարունակում այսօր: Նրա կնոջ ղեկավարած «Պարադիպլոմասին» շարունակում է սուտ տեղեկություններ տարածել Ամուլսարի դեմ: Բացի այդ, ո՛չ Զանգեզուրի կոմբինատը, ո՛չ Վահե Հակոբյանը մինչ օրս համոզիչ բացատրություն չեն տվել, թե ինչո՞ւ էր իրենց ծառայողական մեքենան սնունդ բերել Ամուլսարի ճանապարհը փակողներին:

Հարցերը շատ են, պատասխանները հայտնի: Սերժ Սարգսյանը հենց վահեհակոբյանների միջոցով է պայքարում հանուն անձնական շահի ու ընդդեմ հեղափոխության՝ որպես գործիք օգտագործելով տնտեսական սաբոտաժը:

 

ՖեյսTube
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: