11/19/2018

Կապան, 1 սեպտեմբերի 2018թ.

Կապան, 1 սեպտեմբերի  2018թ.

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը նոր ուսումնական տարին դիմավորել է մեր մարզի ամենամեծ դպրոցում՝ Կապանի N3 միջնակարգում: Կրթօջախը 850 աշակերտ ունի, 81 առաջին դասարանցի:

Աշակերտների եւ մանկավարժների պատրաստած տոնական միջոցառմանը մասնակցելուց եւ նրանց շնորհավորանք հղելուց հետո մարզի ղեկավարը Կապան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Ն.Ղահրամանյանի հետ այցելել է Կապանի հեռավոր Ծավ գյուղի միջնակարգ դպրոց, որտեղ 26 աշակերտ է ուսանում, այս տարի 4 առաջին դասարանցի կա…

Գիտելիքի եւ դպրության օրը Սյունիքի բոլոր 8 համայնքներ են այցելել մարզպետարանի աշխատակիցները` հանդիսավոր միջոցառումների մասնակիցներին փոխանցելով Կարեն Համբարձումյանի շնորհավորական ուղերձը:

 

 syunik.mtad.am

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: