09.20.2018
USD-482.44   EUR-564.6   RUB-7.28  

Ամուլսարից հետո «Զանգեզուր» պղնձամոլիբդենային կոմբինատն է ստուգվելու

Ամուլսարից հետո «Զանգեզուր» պղնձամոլիբդենային կոմբինատն է ստուգվելու

Թեղուտում որեւէ հանքարդյունաբերական գործունեություն չպետք է լինի, քանի դեռ այնտեղ պոչամբարի խնդիրները չեն լուծվել: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը: Նրա ներկայացմամբ՝ պոչամբարի մասին եզրակացությունը պետք է տա ԱԻՆ-ը:

Նախարարն ասաց, որ նորամուծություն ունեն՝ «Բոլոր հանքարդյունաբերական ընկերությունները պարտավորված են ամեն եռամսյակ ներկայացնել հողի, ջրի, կենսաբազմազանության, պոչամբարների վերաբերյալ մոնիտորինգային տվյալներ՝ արտոնագրված լաբորատորիաներում: Եթե դա չեն ներկայացնում, ապա դա հիմք է 90-օրյա զգուշացում տալու, որից հետո պայմանագրերը լուծարելու»:

«Թեղուտ» ՓԲԸ-ն, ինչպես ասաց, Գրիգորյանը, պետք է ներկայացնի այդ տվյալները: Ընդ որում, ըստ նախարարի էլի կան հանքարդյունաբերողներ, որոնք չեն ներկայացրել պահանջվող տվյալները. «Մենք գրավոր դիմել ենք էներգետիկայի նախարարությանը, որ զգուշացնի եւ սկսի գործընթացը»: 

Գրիգորյանն ասաց, որ Հայաստանում կա 28 մետաղական հանք, բայց ներկայումս միայն 7-ն է շահագործվում, մնացածը, թեեւ ունեն շահագործման թույլտվություն, սակայն հանքարդյունաբերական գործունեություն չեն իրականացնում»:

Նախարարն ասաց, որ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը հանքերում ստուգումներ է իրականացնելու, տեսչական մարմինը հիմա նաեւ Ամուլսարում է ստուգումներ իրականացնում, հաջորդը կլինի Քաջարանի «Զանգեզուր» պղնձամոլիբդենային կոմբինատը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ 

aravot.am

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: