11/19/2018

Որևէ մեկին թույլ չենք տա Հայաստանի հետ սպառնալիքների լեզվով խոսել. Փաշինյանը Մոսկվայում անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորմանը

Որևէ մեկին թույլ չենք տա Հայաստանի հետ սպառնալիքների լեզվով խոսել. Փաշինյանը Մոսկվայում անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորմանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 8ԱՐՑԱԽՊՐԵՍ:

Մոսկվայում հայ գործարարների հետ հանդիպմանը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաբի հակամարտության կարգավորմանը:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ իրեն հաճախ են հարցնում՝ Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում պատրա՞ստ է փոխզիջումների:

«Ես, այդ հարցին պատասխանելիս,  միշտ հարկ եմ համարում ընդգծել, որ առաջինը պետք է Ադրբեջանին հարցնել՝ արդյոք նա պատրա՞ստ է փոխզիջումների, որովհետև այն իրավիճակում, երբ Ադրբեջանն անընդհատ սպառնալիքներ է հնչեցնում Հայաստանի և Արցախի հասցեին, որևէ ձևով ասել, որ Հայաստանը պատրաստ է փոխզիջումների,  կնշանակի թուլություն ի ցույց դնել: Մենք երբեք դա չենք անի: Եվ ասում ենք, որ Հայաստանի հետ որևէ մեկը չի կարող խոսել սպառնալիքների լեզվով: Մենք դա ուղղակի թույլ չենք տա»,- ասաց ՀՀ վարչապետը:

Վարչապետը նաև նշեց, որ ապագայում Արցախը պատկերացնում է որպես Հայաստանի մաս: «Ինչ վերաբերվում է ապագա մեր պատկերացումներին, ես նախկինում էլ ասել եմ, որ պատկերացնում եմ Արցախը որպես Հայաստանի մաս: Իսկ այդ ճանապարհը կարող է բաղկացած չլինել մեկ քայլից, այն կարող է բաղկացած լինել երկու կամ երեք քայլից, բայց ապագայի մեր տեսլականը միանշանակ դա է: Եվ այստեղ որևէ կասկած չի կարող լինել»,- եզրափակեց վարչապետը:

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: