09.20.2018
USD-483.62   EUR-565.59   RUB-7.22  

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ. ԳՈՐԻՍԻ Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ. ԳՈՐԻՍԻ Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ

Հանրապետության հարավ-արևելյան հատվածում՝ Սյունիքի մարզում է տեղակայված ժայռեղեն սյուների թագուհին համարվող Գորիս քաղաքը, որը փռված է Ձագեձորի` Վարարակն գետի հովտում: 1897թ. Գորիսի Մելիք-Հյուսեինյան իշխանական տոհմի ներկայացուցիչները, այստեղ կառուցում են Ս. Գր. Լուսավորիչ եկեղեցին: Դրամական միջոցների հանգանակությանը մասնակցել է քաղաքի ողջ բնակչությունը: Այն 1903թ-ին, օծել է Հայոց Հայրապետ Խրիմյան Հայրիկը: 1920թ. այս եկեղեցում է կատարվել Գարեգին Նժդեհի և Արուսյակ Մինասյանի պսակադրությունը: Իսկ 1921թ. փետրվարին հենց այս կամարների ներքո, հանդիսավոր արարողությամբ, Գարեգին Նժդեհն օծվել է հայոց սպարապետ:


AR TV

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: