09.20.2018
USD-482.44   EUR-564.6   RUB-7.28  

Փաշինյանը հայտարարեց սոցիալական բնակարանաշինության նոր ծրագրով 5.5 տոկոսով հիփոթեքային վարկի հնարավորության մասին

Փաշինյանը հայտարարեց սոցիալական բնակարանաշինության նոր ծրագրով 5.5 տոկոսով հիփոթեքային վարկի հնարավորության մասին

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը սոցիալական բնակարանաշինության ծրագիր է սկսելու, որով հնարավոր կլինի երկրորդային շուկայից բնակարան ձեռք բերել Հայաստանի համար աննախադեպ ցածր՝ 5.5 տոկոսով հիփոթեքային վարկի միջոցով: Ինչպես Մոսկվայից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ռուսաստանաբնակ հայ  գործարարների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր Հայաստանում բանկային տոկոսադրույքների անկման գործընթաց է սկսվել: Մենք ունենք հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների անկման գործընթաց: Մենք շուտով սկսելու ենք սոցիալական բնակարանաշինության ծրագիր, որտեղ հիփոթեքային վարկով երկրորդային շուկայից հնարավոր կինի բնակարան ձեռք բերել Հայաստանի համար աննախադեպ ցածր՝ 5.5 տոկոսով: Հայաստանում երբեք 5.5 տոկոս տոկոսադրույքով հիփոթեքային վարկ չի եղել»,- ասաց վարչապետը:

Նա նաև հավելեց, որ «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրում փոփոխություններ են իրականացնելու և զույգերի տարիքային շեմը 65-ից դարձնելու են 70, որպեսզի շուկայում ավելի շատ աշխուժություն լինի:

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: