09.20.2018
USD-483.62   EUR-565.59   RUB-7.22  

Հայաստանն ունի բոլոր լծակները դա թույլ չտալու համար. Փաշինյանն՝ Ադրբեջանի ՀԱՊԿ անդամ դառնալու մասին

Հայաստանն ունի բոլոր լծակները դա թույլ չտալու համար. Փաշինյանն՝ Ադրբեջանի ՀԱՊԿ անդամ դառնալու մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 
Այս մասին «Զինուժ» հաղորդմանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով` աշխատանքը պետք է միտված լինի Հայաստանի անվտանգության մակարդակի բարձրացմանը:
 
«Նախկինում, որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ ես ասում էի, որ ՀԱՊԿ առումով մենք պետք է շատ հստակ մեր դաշնակիցների հետ և իրար առաջ պարզաբանենք փոխադարձ պարտավորությունները, որպեսզի մեզանից յուրաքանչյուրն իմանա, թե ՀԱՊԿ շրջանակներում յուրաքանչյուրն ինչ պարտականություններ և ինչ իրավունքներ ունի։ Շատերն այդ հայտարարությունները մեկնաբանում էին որպես հակահապկական, բայց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների ղեկավարների հետ հենց առաջին շփումներում ինձ համար ակնհայտ դարձավ, որ այս նույն հարցը կա նաև նրանց մոտ»,-նշել է ՀՀ վարչապետը:
 
Հարցին, թե վարչապետն ինչպես է վերաբերվում Ադրբեջանի՝ ՀԱՊԿ անդամ դառնալու խոսակցություններին, Փաշինյանը պատասխանել է, որ Հայաստանը ունի բոլոր լծակները դա թույլ չտալու համար:
 
«Առնվազն Ղարաբաղի հարցի համապարփակ և ամբողջական, տևական, կյանքով ապացուցված կարգավորումը քանի դեռ տեղի չի ունեցել, կարծում եմ՝ Հայաստանի որևէ քաղաքացի, որևէ կառավարություն այլ կարծիք չի էլ կարող հայտնել»,-պատասխանել է Նիկոլ Փաշինյանը:
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: