09.20.2018
USD-482.44   EUR-564.6   RUB-7.28  

Խնածախ գյուղում ամբողջությամբ այրվել է 4 տուն

Խնածախ գյուղում ամբողջությամբ այրվել է 4 տուն

 Սեպտեմբերի 9-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Խնածախ գյուղում այրվում են տներ:

Խնածախ գյուղի գյուղապետ Ներսես Շադունցը Shabat.am-ի հետ զրույցում ասաց․

«գիշերը ժամը 2-ին հրդեհ է բռնկվել,  4 բնակելի տները ամբողջությամբ այրվել են, տները միասին  են հրդեհի բռնկվել, քանի որ խիտ բնակեցված թաղամաս է։ Զոհեր և վիրավորներ չկան, հրդեհի բռնկման ժամանակ բնակիչներին հասցրել են տարհանել, ամբողջ գյուղը օգնություն է ցուցաբերել, ԱԻՆ-ի հետ միասին, որպեսզի  մեկուսացնեն հրդեհը։ Առավոտյան ժամը 7-ին կարողացրել են հանգցնել կրակը։ Նախնական ոչ մի վարկած չկա, թե ինչու է հրդեհ բռնկվել, քննություն է ընթանում։ Բնակարաններում եղել են 4, 6 ,1, 3 գյուղացիներ»։

Գյուղապետի խոսքով՝  հանձնաժողով է ձևավորվել՝ վնասի չափը որոշելու համար։ 

shabat.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: