09.19.2018
USD-484.37   EUR-565.5   RUB-7.15  

Սեպտեմբերի 10-ից շրջանառության մեջ կդրվեն նոր արծաթե հուշամեդալներ

Սեպտեմբերի 10-ից շրջանառության մեջ կդրվեն նոր արծաթե հուշամեդալներ

Կենտրոնական բանկի խորհուրդը նոր որոշում է ընդունել, որով 2018 թվականի սեպտեմբերի 10-ից շրջանառության մեջ կդրվեն «Երևան-2800» և «Ազգային դրամի 25 տարին» արծաթե հուշադրամները:

Որոշումը ընդունվել է օգոստոսի 27-ին, ուժի մեջ կտմնի սեպտեմբերի 13-ին:

«Երևան-2800» արծաթե հուշադրամի
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հուշադրամի դիմերեսին պատկերված են Երևան քաղաքի խորհրդանշանային պատկերներից՝ զինանշանը, հատակագիծն ու քաղաքապետարանի շենքի ռելիեֆային զարդանախշը՝ կենաց ծառի տեսքով: Ստորին կենտրոնական հատվածում անվանական արժեքի մակագրությունն է` «5000 ԴՐԱՄ»: Վերին աջ կողմում «2800 YEREVAN», շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրություններն են:

Հուշադրամի դարձերեսին պատկերված է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի շենքի «Արգիշտի արքան և քաղաքի հիմնադիրները» մոնումենտալ քանդակից հատված (գործ՝ Ա. Հարությունյանի): Մակագրություններն են՝ «Ք.Ա. 782 BC» և «ԷՐԵԲՈՒՆԻ EREBՍNI»:

Տեխնիկական չափանիշները

 Անվանական արժեքը  5000 դրամ  
 Մետաղը/հարգը  արծաթ 9250  
 Տրամագիծը  63,0 մմ  
 Քաշը  168,1 գ  
 Որակը  պրուֆ  
Դրամաշուրթը ատամնավոր  
 Քանակը  700 հատ  

Էսքիզների հեղինակն է Վարդան Վարդանյանը:

Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

 

«Երևան-2800» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

 

Ներմուծեք նկարագրությունը_15478

 

 ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ազգային դրամի 25 տարին» արծաթե հուշադրամի

Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը դրամանիշերի հոլոգրաֆիկ պատկերի ֆոնին: Ստորին կենտրոնական հատվածում անվանական արժեքի մակագրությունն է` «5000 ԴՐԱՄ»: Շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունն է և թողարկման տարեթիվը՝ «2018»:

Հուշադրամի դարձերեսին պատկերված է հայկական դրամի գրանշանը և «25 ՏԱՐԻ» գրառումը դրամանիշերի հոլոգրաֆիկ պատկերի ֆոնին: Շրջագծով «ԱԶԳԱՅԻՆ ԴՐԱՄԻ 25 ՏԱՐԻՆ» և «25 YEARS ՕF NATIՕNAL CՍRRENCY» մակագրություններն են:

 Տեխնիկական չափանիշները

 Անվանական արժեքը  5000 դրամ  
 Մետաղը/հարգը  արծաթ 9250  
 Տրամագիծը  63,0 մմ  
 Քաշը  168,1 գ  
 Որակը  պրուֆ  
Դրամաշուրթը հարթ, համարակալված  
 Քանակը  300 հատ  

 Էսքիզների հեղինակն է Վարդան Վարդանյանը:

Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

«Ազգային դրամի 25 տարին» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

 

Ներմուծեք նկարագրությունը_15479

 

Իրավաբան.net

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: