11/20/2018

Մեր հայրենակից Գեւորգ Հարությունյանի տրիումֆը «Նոր ալիք-2018» երաժշտական մրցույթում. շնորհավորում ենք

Մեր հայրենակից Գեւորգ Հարությունյանի տրիումֆը «Նոր ալիք-2018» երաժշտական մրցույթում. շնորհավորում ենք

Սեպտեմբերի 4-ին մեկնարկել եւ մինչեւ սեպտեմբերի 9-ը շարունակվել է «Նոր ալիք-2018» երաժշտական մրցույթը:

Մրցութային առաջին օրը Գևորգը կատարել է Լաուրա Պերգոլիցի  (Laura Pergolizzi) «Lost on You» երգը՝  ստանալով առավելագույն 100 միավոր։

«Նոր ալիք-2018» երաժշտական մրցույթի երկրորդ մրցույթային օրը մասնակիցները կատարել են իրենց երկրների հիթերը։

Հայաստանը ներկայացնող  Գևորգ Հարությունյանը հանդես է եկել «Կյանք ու կռիվ» երգով՝ ստանալով առավելագույն՝ 100 միավոր

Մրցույթի առաջին եւ երկրորդ օրն առավելագույն 100 միավոր ստացել է միայն Գ. Հարությունյանը։

Մրցութային երրորդ օրը մրցույթի մասնակիցները ներկայացել են  իրենց սեփական երգացանկից կատարումով:
Մասնակիցները գնահատվում են ժյուրիի 10 անդամի կողմից՝ յուրաքանչյուրը 10-ը միավորային սանդղակով։

Մրցույթին մասնակցել է 15 կատարող Ռուսաստանից, Իտալիայից, Մալթայից, Հունաստանից, Ադրբեջանից, Կանադայից, Ղազախստանից, Ուկրաինայից, Բուլղարիայից։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: