11/21/2018

Բոլոր հնարավոր հարցերը քննարկվել են. Նիկոլ Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպմանը Ռոբերտ Քոչարյանի հարցը քննարկելու մասին

Բոլոր հնարավոր հարցերը քննարկվել են. Նիկոլ Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպմանը Ռոբերտ Քոչարյանի հարցը քննարկելու մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում «Իմ քայլը հանուն Տավուշի» ներդրումային համաժողովի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցը քննարկե՞լ են, թե` ոչ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցին ի պատասխան ՀՀ վարչապետն ասաց. «Գիտեք, մենք քննարկել ենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր: Քննարկել ենք բոլոր հնարավոր հարցերը, որ կարելի էր քննարկել»:

Ճշտող հարցին, այսինքն, այդ հարցը ևս քննարկվե՞լ է, վարչապետը պատասխանեց. «Բոլոր հնարավոր հարցերը քննարկվել են»:

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: