09.18.2018
USD-484.37   EUR-565.5   RUB-7.15  

ՊԵԿ-ը 2018-ի ութ ամիսներին 16 տոկոսով ավելի հարկ է հավաքագրել

ՊԵԿ-ը 2018-ի ութ ամիսներին 16 տոկոսով ավելի հարկ է հավաքագրել

Ընթացիկ տարվա ութ ամսում պետեկամուտների կոմիտեի կողմից հավաքագրվել է 880.1 միլիարդ դրամ հարկային եկամուտներ, որոնցից 670.7 միլիարդ դրամը հարկային մարմինների կողմից, իսկ 209.4 միլիարդը՝ մաքսային մարմինների կողմից:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՊԵԿ նախագահ Դավիթ ԱնանյանըՆա տեղեկացրեց, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 15.9 տոկոս: «Հարկային մասով աճը կազմել է 100.7 միլիարդ դրամ կամ 17. 7 տոկոս, իսկ մաքսային մասով 20.1 միլիարդ դրամ կամ 10.6 տոկոս»,- հայտնեց Անանյանը: Ինչ վերաբերում է հիշյալ ժամանակահատվածում հարկ վճարողներին ԱԱՀ հետվերադարձին, ապա այն կազմել է 67.2 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 26.1 միլիարդով:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: