09.18.2018
USD-484.37   EUR-565.5   RUB-7.15  

Վրաստանի վարչապետը ժամանեց Երևան. լուսանկարներ

Վրաստանի վարչապետը ժամանեց Երևան. լուսանկարներ

Վրացի պաշտոնյան առանձնազրույց է ունենալու Փաշինյանի հետ։

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն քիչ առաջ ժամանեց Երևան։

Դիմավորման պաշտոնական արարողությանը կհետևի առանձնազրույց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այնուհետև՝ հանդիպում ընդլայնված կազմով, որին կհաջորդի ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարություն։

Վրաստանի վարչապետը կհանդիպի նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին և ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին։

Ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից ի պատիվ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի պաշտոնական ընթրիք կտրվի։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: