09.24.2018
USD-482.27   EUR-567.63   RUB-7.31  

Սեպտեմբերի 11-14-ը պետությունը կբերվի պայմանական պատերազմական վիճակի. մեկնարկում է «Շանթ 2018»-ը

Սեպտեմբերի 11-14-ը պետությունը կբերվի պայմանական պատերազմական վիճակի. մեկնարկում է «Շանթ 2018»-ը

Հայաստանում սեպտեմբերի 11-14-ն անցկացվելիք «Շանթ 2018» զորավարժություններին կմասնակցեն պետական բոլոր կառույցները: «Արմենպրես»-ի մամուլի սրահում սեպտեմբերի 10-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ինչպես 3 տարի առաջ, վաղվանից կունենանք ՀՀ ամբողջ տարածքն ընդգրկող և, գրեթե, բոլոր պետական կառույցների ինչ-որ գործառույթներ ենթադրող հրամանատարաշտաբային զորավարժություն: Կփորձարկենք մեր բոլոր պետական կառույցների ունակություններն ու հմտությունները ամբողջ երկիրը պայմանական պատերազմական վիճակի բերելու դեպքում»,- ասաց Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով` զորավարժությունը երկիրը կպատրաստի տարբեր իրավիճակների:

«Զորավարժության սցենարով, ինչպես և անակնկալ քայլերով կստուգենք մեր մարտունակությունը, թե ինչպես ենք արձագանքում իրավիճակի սրմանը, ռիսկերին, զարգացումներին, որոնք չեն լինի միայն հակառակորդի կողմից սահմանին ագրեսիայի տեսքով: Կլինեն նաև բնածին և տեխնածին որոշ աղետների խաղարկային իրավիճակներ: Զորքերի մասսայական կրակային փուլով զորավարժություն չի լինելու, պետական մարմիններն իրականացնելու են իրենց գործառույթները»,- նշեց նա:

«Շանթ 2018»-ի անցկացման հիմնական նպատակը, Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, պետական կառավարման մարմինների ողջ համակարգի՝ նոր Սահմանադրության վերապահած լիազորությունների շրջանակում ունակություններն ստուգելն է:

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը նշում է, որ «Շանթ 2018»-ում կլինեն դրվագներ, որոնց մասին հասարակությունը չի տեղեկանա, իսկ հրապարակման ենթակա տեղեկությունների տարածման հարցում կօգնի տեղեկատվական միասնական կենտրոնը:

«Զորավարժության բաղկացուցիչ մասերից մեկը տեղեկատվական միասնական կենտրոնի ստեղծումն է, որտեղից շատ բաներ հնարավոր կլինի իմանալ, բայց դա չի նշանակում, որ ուժային կառույցներում հընթացս առաջացող խնդիրները բոլորը կլուսաբանվեն: Տարօրինակ կլիներ, եթե դրանք լուսաբանվեին»,- ասաց Հովհաննիսյանը:

Զորավարժությունները կտևեն 3 օր և կանցկացվեն Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Արծրուն Հովհաննիսյանը նշեց է, որ «Շանթ 2018»-ի ընթացքում զորահավաքին առնչվող քայլեր են տեղի ունենալու, սակայն փակագծեր չբացեց:

«Զորահավաքին առնչվող քայլեր անպայման նախատեսված են, որովհետև հնարավոր չէ երկրում նման մասշտաբի զորավարժություն անցկացնել, որը չառնչվի զորահավաքի հետ»,- նշեց նա:

Համապետական նշանակության «Շանթ-2018» զորավարժությունը պլանային բնույթի է ևնպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմիններիզորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճաններիբերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողություններիներդաշնակության մակարդակի բարձրացմանը: Հաշվի առնելով Հայաստանի շուրջ ևմերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժությանսցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապեսհամապատասխանեցված են իրականությանը:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: