09.18.2018
USD-484.37   EUR-565.5   RUB-7.15  

«ՀՀ գրեթե բոլոր վարչապետերն էլ փորձել են գազի գնի իջեցման բանակցություններ վարել». Արամ Սարգսյան

«ՀՀ գրեթե բոլոր վարչապետերն էլ փորձել են գազի գնի իջեցման բանակցություններ վարել». Արամ Սարգսյան

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Փաշինյան-Պուտին հանդիպմանն ու մասնավորապես գազի գնի թեմայի շուրջ բանակցություններին, ասել է.

«ՀՀ գրեթե բոլոր վարչապետերն էլ փորձել են գազի գնի իջեցման բանակցություններ վարել: Էն ժամանակ իմ Մոսկվա գնալուց հետո որոշվեց գազի գինն իջեցնել, բայց Քոչարյանի ջանքերով դա տեղի չունեցավ, որովհետև ՌԴ նախագահին ասել էր՝ եթե իջնի, դուրս է գալու վարչապետն ա անում, թողեք ԱՊՀ նիստին միասին կգանք ու դուրս կգա՝ երկուսիս ջանքերով ա, բայց մինչև դա ինձ գործից հանեց»:

Սարգսյանի խոսքով՝ անկախ ամեն ինչից, ռուսները հեշտ զիջումների չեն գնում այդ հարցում, քանի որ իրենց բյուջեի դեֆիցիտը հիմնականում գազի գնով են լրացնում:

mamul.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: