09.20.2018
USD-483.62   EUR-565.59   RUB-7.22  

Վրաստանից ներմուծվող ավտոմեքենաների մաքսազերծումն առաջվա պես խստորեն վերահսկվելու է

Վրաստանից ներմուծվող ավտոմեքենաների մաքսազերծումն առաջվա պես խստորեն վերահսկվելու է

Վրաստանից ներմուծվող ավտոմեքենաների մաքսազերծումն առաջվա պես խստորեն վերահսկվելու է: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Անանյանը նշեց, որ ՊԵԿ-ը ոչ միշտ է վստահ` Վրաստանից բերվող ավտոմեքենաները շուկայական գներով են ձեւակերպո՞ւմ, թե՞ իջեցնում են գները, որպեսզի մաքսազերծման ժամանակ ավելի քիչ տուրք եւ ԱԱՀ վճարեն։ Անանյանի խոսքով` Վրաստանից ավտոմեքենաների ներմուծման ժամանակ որոշակի հսկիչ գների մեխանիզմ կիրառում են, որովհետեւ ձեռքբերումը հավաստող փաստաթղթերի վերաբերյալ ունեն խորը վերապահում:

«Իսկ ԱՄՆ-ից կամ Ճապոնիայից ներկրվող մեքենաների պարագայում մեր քաղաքացիները գիտեն, թե ինչպիսի փաստաթղթեր պետք է ներկայացնեն մաքսային մարմնին, որ դրանք որակվեն արժանահավատ»,- մանրամասնեց Անանյանը։

 armtimes.com

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: