09.20.2018
USD-482.44   EUR-564.6   RUB-7.28  

Հայաստանի ռուսական ռազմակայանի հրետանավորները ոչնչացրել են պայմանական հակառակորդի արագաշարժ թիրախները

Հայաստանի ռուսական ռազմակայանի հրետանավորները ոչնչացրել են պայմանական հակառակորդի արագաշարժ թիրախները

Հայաստանի ռուսական ռազմակայանի հրետանային ստորաբաժանումների զինծառայողները «Ալագյազ» զորափորձարանում ճամբարային դաշտային հավաքի անցկացման ընթացքում ոչնչացրել են պայմանական հակառակորդի արագաշարժ թիրախները:

Ինչպես տեղեկացրեցին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, մարտական հրաձգության ընթացքում հրետանավորները բարձրլեռնային տեղանքում պայմանական հակառակորդի տակտիկական դեսանտի իջեցումը նմանակող արագ շարժվող ու անշարժ թիրախների խոցման առաջադրանքներ են կատարել: Հրաձգությունն ուղիղ նշանառությամբ իրականացվել Է սահմանափակ տեսանելիության պայմաններում՝ մինչեւ 2 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախների վրա:

Ճամբարային հավաքը կավարտվի սեպտեմբերի վերջին՝ յուրաքանչյուր զինծառայողի կողմից հրետանային կարուսելի կատարմամբ, որը ներառում Է հեsտախուզման իրականացումը, մանեւրելը մարտի ընթացքում, քողարկումը եւ պայմանական հակառակորդի հրետանային միջոցների դեմ խաբուսիկ գործողությունների օգտագործումը: Ինչպես նշել Է մամուլի ծառայությունը, ընդամենը զորամիավորման հրետանային ստորաբաժանումների ճամբարային հավաքներին ներգրավված են 300-ից ավելի զինծառայողներ եւ շուրջ 100 միավոր հատուկ ռազմական տեխնիկա:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: