11/19/2018

«Շանթ-2018». Զորավարժության սցենարով պայմանական հակառակորդը սրել է իրավիճակը սահմանին

«Շանթ-2018». Զորավարժության սցենարով պայմանական հակառակորդը սրել է իրավիճակը սահմանին

«Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժության սցենարի համաձայն պայմանական հակառակորդը գործողություններ է սկսել սահմանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«14:00-ի դրությամբ, ըստ սցենարի, տարածաշրջանում սրվել է դրությունը, սահմանին կուտակումներ կան: Պայմանական հակառակորդն անցել է կտրուկ գործողությունների, երկու կողմից զոհեր ունենք: Հիմա որոշակի գործողություններ են ընթանում: Փախստականների մեծ հոսքի վտանգ կա, որի ընթացքում Հայաստան ահաբեկիչներ կարող են ներխուժել»,- ասաց Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ զորավարժության ընթացքում լինելու են նաև այլ պայմանական աղետային իրավիճակներ:

Հանրապետությունում տիրող օպերատիվ իրավիճակի մասին ժամանակ առ ժամանակ կտեղեկացվի: Հաջորդ ճեպազրույցը տեղի կունենա 16:00-ին:

Համապետական նշանակության «Շանթ-2018» զորավարժությունը պլանային բնույթի է ևնպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության ևագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմիններիզորահավաքային նախապատրաստությանպատրաստականության բարձր աստիճաններիբերման ունակության վերստուգմանըփոխգործակցության և գործողություններիներդաշնակության մակարդակի բարձրացմանըՀաշվի առնելով Հայաստանի շուրջ ևմերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունըզորավարժությանսցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապեսհամապատասխանեցված են իրականությանը:

 

 armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: